05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գեղարքունիքում կոռուպցիոն հանցագործությունների հայտնաբերման ցուցանիշները եռապատկվել են

Գեղարքունիքի մարզի դատախազությունում ամփոփվել են 2019 թվականի առաջին կիսամյակում մարզի տարածքում բացահայտված կոռուպցիոն հանցագործության դեպքերով քրեական հետապնդման մարմինների գործունեության, ինչպես նաեւ պետական շահերի պաշտպանության ոլորտում մարզի դատախազության նախաձեռնությունների արդյունքները:

Ուսումնասիրությունը փաստում է, որ Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո գտնված վարույթներով այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում առերեւույթ կոռուպցիոն դեպքերով հարուցվել է 38 քրեական գործ: Այս ցուցանիշը եռակի ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ (նախորդ տարում՝ 12), իսկ նախորդ ողջ տարվա ցուցանիշից պակաս է ընդամենը 4-ով:

Հայտնաբերված կոռուպցիոն դեպքերից 7-ն արձանագրվել է կրթության, 20-ը՝ տեղական ինքնակառավարման, 1-ը՝ կադաստրային, 4-ը՝ բնապահպանության, 1-ը առողջապահության, 3-ը սոցիալական ապահովության պետական ծառայության, 1-ը՝ տրանսպորտի եւ կապի, 1-ը՝ պետական գույքի կառավարման ոլորտներում:

Առերեւույթ կոռուպցիոն հանցագործությունները դրսեւորվել են հիմնականում պաշտոնեական դիրքն օգտագործելով տարբեր չափերի յուրացում կամ վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք տալու, ստանալու, պաշտոնեական կեղծիք կատարելու, առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, փաստաթղթերի կեղծման եւ դրանց տարբեր համակցությունների տեսքով:

2019 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում հարուցված 12 քրեական գործերով 23 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, որոնցից՝ համայնքների 6 ղեկավար, համայնքային կազմակերպության 1 տնօրեն, դպրոցի 1 տնօրեն, վարկային կազմակերպության 1 կառավարիչ, անտառտնտեսության 1 տնօրեն եւ 11 այլ իրավասու պաշտոնատար անձինք, սոցիալական ապահովության ծառայության տարածքային 1 ղեկավար, եւ փոստային բաժանմունքի 1 աշխատակից: Ընդ որում, նշված անձանցից միայն 2-ի նկատմամբ է որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը, իսկ 2-ի նկատմամբ կիրառվել է գրավ:

Նշված ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 7 անձի վերաբերյալ 5 քրեական գործ, իսկ դատարանում ավարտվել է 6 քրեական գործ, նույնքան անձի վերաբերյալ, եւ բոլոր գործերով կայացվել է մեղադրական դատավճիռ:

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ դեպքերով ավարտված 8 քրեական գործերով արձանագրված պետությանը պատճառված վնասը կազմել է 45.2մլն ՀՀ դրամ: Հատկանշական է, որ նշված պատճառված վնասը Գեղարքունիքի մարզի դատախազության աշխատակիցների գործուն ներգրավվածությմաբ գրեթե ամբողջությամբ վերականգնվել է՝ կազմելով 44.6 մլն ՀՀ դրամ: Վերականգնվել է, իսկ մնացած մասը վերականգնելու ուղղությամբ ձեռնարկվել է պատշաճ քրեադատավարական գործիքակազմ: Պետությանը պատճառված վնասի վերաբերյալ դատարանում գործեր չեն քննվել: 

 Պետական շահերի պաշտպանության ոլորտում քրեական գործի հարուցումը մերժված նյութերով Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից քաղաքացիական հայց է հարուցվել պետությանը պատճառված 1.2մլն ՀՀ դրամ վնասը բռնագանձելու վերաբերյալ, որի քննությունն ընթացքի մեջ է:

Բացի այդ, Գեղարքունիքի մարզի դատախազության հանձնարարությամբ նախապատրաստված նյութերով հարուցվել են 2 քրեական գործեր, որոնցով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 68.7մլն ՀՀ դրամ, որից վերականգնվել է 30 մլն դրամը: Գործուն միջոցներ են ձեռնարկվում վնասի մնացած մասը վերականգնելու ուղղությամբ:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ