Փորձաքննության ընթացքում էլ ավելի է վատթարանում Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը. փաստաբան
Մանվել Գրիգորյանի նկատմամբ նշանակված միջգերատեսչական դատաբժշկական փորձաքննության կատարման նպատակով ձևավորված հանձնաժողովի անդամները հուլիսի 25–ին այցելել են «Նաիրի» ԲԿ–ում բուժում ստացող Մանվել Գրիգորյանին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 30–ին դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։ Նա նշեց, որ ինքը ևս ներկա է գտնվել փորձաքննության իրականացմանը։ «Այդ փորձաքննության անհրաժեշտությունն ի սկզբանե բացակայում էր, սա սադիզմ […]





































