13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Եկեղեցու դեմ նոր հարձակումներ կլինեն. Փաստ

Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները անցած շաբաթ հայտարարությամբ են հանդես եկել «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կամ, այլ կերպ ասած, Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ։ Եկեղեցականները մասնավորաբար հորդորում են հայրենի իշխանության պատասխանատու մարմին­ներին՝ զերծ մնալ փաստաթղթի վավերացումից։

Այս հայտարարությու­նից հետո որոշակի շրջանակներ ագրեսիվ պահվածք դրսևորեցին ՀԱԵ դեմ։ Ի դեպ, դրանք հիմնականում այն շրջանակներն են, որոնք իրենց հեղափոխության և Նիկոլ Փաշինյանի աջակից են համարում, ոմանք նույնիսկ խիստ անձնական նկատառումներով «Հռոմի պապից ավելի կաթոլիկ են», բայց իրենց ծայրահեղականությամբ, անհավասարակշռվածությամբ, ընդհանրապես ամենօրյա պահվածքով ամենա­մեծ վնասն են տալիս Փաշինյանին։ 

Հայ Առաքելական եկեղեցու դեմ նման դրսևորումները նորություն չեն։ Դեռ մոտ 20 օր առաջ թերթը տեղեկություններ էր ստացել, որ վերոնշյալ շրջանակները հուժկու հարձակումներ են նախապատրաստում Եկեղեցու և Կաթողի­կոսի դեմ, ուղղակի սպասում են հարմար առիթի։

Առիթը եկավ, այն էլ՝ այդ նույն շրջանակների համար չափազանց ցավոտ՝ Ստամբուլյան կոնվենցիայի տեսքով։ Սակայն թերթի աղբյուրները պնդում են, որ այս կսմիթները «միայն ձնծաղիկներն են», առաջիկայում մեծածավալ, կազմակերպված նոր հարձակումներ են սպասվում ՀԱԵ ուղղությամբ։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ