04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հաշմանդամություն ունեցող հայուհին ՌԴ-ում «սպորտի թագուհի» է դարձել /տեսանյութ/

ՌԴ Չելյաբինսկ քաղաքում «Ծնվել եմ ապրելու համար» տեղաշարժման խնդիրներ ունեցող կանանց գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացնող Գոհար Նավասարդյանն անցել է եզրափակիչ փուլ՝ արժանանալով «Սպորտի թագուհի» անվանակարգին։ Միջազգային ամենամյա այս մրցույթն իրականացվում է Մարդու իրավունքների պաշտպանների ազգային հաստատությունների աջակցությամբ: Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ Մեր հայրենակցի այս ձեռքբերումը անձնական պայքարի, կյանքում հաջողության հասնելու և […]

Տղերք, այս անգամ վենետիկյան թարս չափալախով չեք պրծնի

ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանն իր էջում գրում է. «Տղերք, այս անգամ վենետիկյան թարս չափալախով չեք պրծնի, այս անգամ լուրջ եվրոպական տփոց եք ուտելու: Նորից չլսեցիք ինձ…»: Նկատի ունենալով երեկվա դեպքերը` Արարատ Միրզոյանի հայտարարություն, Լիլիթ Մակունցի հայտարարություն, Տիգրան Ուլիխանյանի հայտարարություն` բարդ է գուշակել, թե կոնկրետ ինչ է նկատի ունեցել Բաբայանը:

Ի՞նչ վտանգներ է կանխատեսում, ինչի՞ մասին է ակնարկում երկրի ուժային ոլորտի ամենատեղեկացված պաշտոնյան. 168 Ժամ

«Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել է իր հրաժարականի մասին, որում, ըստ էության, վարչապետ Նիկոլ Փաշինյանին լուրջ մեղադրանքներ է հասցեագրել: Նիկոլ Փաշինյանը ասուլիսում հրաժարվել է մեկնաբանել Ա. Վանեցյանի այս հայտարարությունը՝ ասելով, թե ինքը սովոր է մեկնաբանել բաներ, որոնք կարդացել է: Ակնհայտ էր, որ Ն. Փաշինյանի համար անակնկալ էր հենց ասուլիսում տեղեկանալ, թե ինչ […]

Իշխող ուժը որդեգրել է սահմանադրական կարգի տապալման ուղին․ ՀՅԴ ԳՄ

Վերջին ամիսներին, անդրադառնալով դատաիրավական համակարգի շուրջ ծավալվող իրադարձություններին, մեր մտահոգությունն էինք հայտնել քաղաքական իշխանության կողմից դատարանների և դատավորների նկատմամբ ճնշումներ գործադրելու անթույլատրելիության վերաբերյալ: Ազգային Ժողովի նախագահի արտահերթ ելույթ-կոչը և ԱԺ Իմ Քայլը խմբակցության ղեկավարի հայտարարությունը ոչ միայն եկան հաստատելու մեր մտահոգությունը, այլև ամրագրելու այն իրողությունը, որ իշխող քաղաքական ուժը որդեգրել է ամբողջական մենիշխանություն հաստատելու և […]

Փաշինյանի դստերը նկարահանելու համար գալիս են մեքենաս զննելու․ Նարեկ Սամսոնյանը տեսանյութ է հրապարակել

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ ոստիկանությունն այս պահին պատրաստվում է խուզարկել իր մեքենան. «Հրազդան հյուրանոցի մոտից դուրս էի գալիս, երբ ականատես եղա, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի դուստրը մի տղայի հետ թիկնազորով քայլում, ես առանց վարանելու նկարել եմ: Հասա տուն, աներոջս զանգահարած է լինում ոստիկանության ԳԱԻ-ի պետի տեղակալը, […]

Նավակ Ճոճողը՝ ոստիկանապե՞տ: Ովքե՞ր կհետեւեն Վանեցյանին. Հրապարակ

Ըստ որոշ տեղեկությունների՝ Արթուր Վանեցյանի հրաժա­րականով մեկնարկելու է պաշտո­նանկությունների շքերթ: Ազատվե­լու են նաև Դավիթ Տոնոյանը, Վա­լերիյ Օսիպյանը: Պատահական չէ, որ ԱԺ-ում երեկ առաջին ընթերցմամբ ընդունվեց ուժայինների ղեկավարների պաշտոնի ցենզի փոփոխությունը, որը հնարավորություն կտա վարչապետին ոստիկանապետ, ԱԱԾ ղեկավար նշանակել ոչ թե համակարգից, այլ 25 տարին լրացած ցանկացած ՀՀ քաղաքացու, որը 4 տարի մշտապես բնակվել է երկրում: […]

Յուղոտ պատառը կարող է բաժին ընկնել «հայկական տեռորիզմի» ռահվիրա Ժիրայր Սեֆիլյանին, որպես Նիկոլի հետ վերջին «մերձեցման» առհավատչյա

Նիկոլին շատ չկա` մեկ էլ տեսար, վերցրեց ու տեղը ցանկացած քաղաքական պատվեր կատարելու պատրաստ` «սպայի պատիվ» ասածով, բարոյական «կաղապարներով», օրենքով եւ օրինականությամբ, իրավական «նեղ» կատեգորիաներով չկաշկանդված Ջհանգիրյանին դրեց։ Եթե «Լուսավոր Հայաստանի» հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է ԱԱԾ նախագահի եւ Ոստիկանության պետի պաշտոնները դարձնել «քաղաքական»` հանել օրենսդրական նորմը, ըստ որի` այդ պաշտոններում նշանակվելու համար առնվազն պետք […]

Իշխող ուժը ՍԴ նախագահի դեմ գործընթաց է սկսում

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը կուսակցության նիստից հետո տեղեկացրել են, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար գործընթաց է սկսում` որպես հիմք ունենալով վերջինիս կողմից կարգապահական խախտումը։ «Սահմանադրական դատարանի անդամներից մեկի լիազորությունների դադարեցումը կարող է նախաձեռնվել խորհրդարանական խմբակցություններից որևիցե մեկի կողմից։ Խմբակցությունը դիմում է ԱԺ-ին, խորհրդարանն էլ ձայների […]

Դատավոր Դանիբեկյանը չի կարող անտեսել Վենետիկի հանձնաժողովի կարծիքը

2017 թվականի հունիսին Վենետիկի հանձնաժողովը տրամադրել է կարծիք (CDL-AD(2017)011)` «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի վերաբերյալ, որի մի ամբողջ գլուխ նվիրված է Սահմանադրական դատարանի ակտերի իրավական հետևանքներին։ Այսպիսով` Վենետիկի հանձնաժողովը հատուկ շեշտադրում է կատարում, որ Սահմանադրական դատարանի որոշումների չկատարումը մեծ սպառնալիք է սահմանադրական արդարադատության և իրավունքի գերակայության համար։ Ավելին, Հանձնաժողովը կոչ է անում Հայաստանի […]

Այ ընկեր, դու նախ կարողացիր ԱԺ աշխատակազմում անձանց իրավունքների զանգվածային խախտումները կանխել, հետո նոր ՍԴ-ից խոսիր

Եթե Արարատ Միրզոյանը համաձայն չէ սահմանադրական դատարանի հայտնի որոշման հետ, ապա թող դիմի վարչական դատարան: Չիրավաբան պատգամավոր Հ.Գ. այ ընկեր, դու նախ կարողացիր ԱԺ աշխատակազմում անձանց իրավունքների զանգվածային խախտումները կանխել, հետո նոր ՍԴ-ից խոսիր: Գրում է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանը  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի