04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ձեր որոշման պատճառը բարձրագույն պաշտոնյաների սպառնալիքն է․ Քոչարյանի պաշտպանը՝ դատավորին

«Հայտարարում եմ, որ դատարանի կայացրած որոշման պատճառ է հանդիսացել երեկ ՀՀ բարձրագույն պաշտոնատար անձանց կողմից կատարված հայտարարությունները և ուղիղ սպառնալիքները Սահմանադրական դատարանի հասցեին։ Բայց դրանք լինելով սպառնալիք ՍԴ հասցեին, իրենց էությամբ նաև դատարանին ուղղորդող հայտարրություն էին։ Որովհետև այդ բարձրաստիճան պաշտոնատար անձինք հանդգնեցին ասել, որ ՍԴ որոշումն ապօրինի է։ Դրանով իսկ դատարանին, մասնավորապես՝ ձեզ, հարգելի դատարան, […]

Սահմանադրական կարգի տապալում տեղի չի ունեցել. Սեյրան Օհանյան

Դատարանում լրագրողների հետ զրույցում Սեյրան Օհանյանը հայտարարեց,որ  մեղադրանքը չի ընդունում, նշելով, որ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ինքը զինվորական է եղել: Ինչ վերաբերում է մեղադրանքի այն հատվածին, որ ինքը զրույց է ունեցել Երևանի կայազորի զինվորականների հետ և ասել, որ ընդդիմությունը պետության հիմքերն է խարխլում, Օհանյանը հայտարարեց, որ Երևանի կայազորն այն ժամանակ նոր չէր ձևավորվել. «Երևանի կայազորը […]

ԲՀԿ-ն հիմքեր չի տեսնում Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ «Իմ քայլի» նախաձեռնությանը միանալու համար

«ԲՀԿ»-ական Արման Աբովյանն ԱԺ ճեպազրույցների ժամին պատասխանելով հարցին՝ արդյո՞ք միանալու են իշխող ուժի նախաձեռնությանը կապված ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման հետ, ասաց, որ հարցի շուրջ քննարկումներ ունեցել են ու այդ քննարկումները շարունակվում են: Հիշեցնենք, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ խմբակցությունը գործընթաց է սկսում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար: «ԲՀԿ»-ական Գևորգ […]

«Ինչո՞վ են սրանք տարբերվում թուրքերից». դատարանի դիմաց մարդիկ պատրաստ են իրար կոկորդ կրծել /տեսանյութ/

https://www.youtube.com/watch?v=aKPrXsjDMQM Հիշեցնենք, այսօր դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը։ Դատական նիստը տեղի է ունենում Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանի Շենգավիթի մասնաշենքում, որտեղ բավական լարված իրավիճակի է ստեղծվել երկրորդ նախագահի կողմնակիցների եւ ընդդիամդիրների միջեւ: Նրանք հայհոյում, անվանարկում են միմյանց: Տեղում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել: Բերման ենթարկվեց Ռ. […]

Հրապարակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը /Ուղիղ/

Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանի Շենգավիթ նստավայրում այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ժամը 13։00-ին դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ կհրապարակվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը։ Դատավորը խորհրդակցական սենյակում է արդեն 5 օր։ Ի աջակցություն երկրորդ նախագահի՝ դատարանի դիմաց հավաքվել են նրա աջակիցները։ Բողոքի ակցիան առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի