04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Նուբարաշեն ՔԿՀ-ի հարցով դիմել են «օրենքով գողերի՞ն». Ժողովուրդ

Սեպտեմբերի 5-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անկարգություններ էին սկսվել: Պատճառը կառավարության նախաձեռնած օրինագիծն էր, որը միտված է քրեական ենթամշակույթը քրեականացնելուն, եւ կալանավորները որոշել էին բունտ անել՝ ի պաշտպանություն «զոն նայողների»: Դեպքի առթիվ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ զանգվածային անկարգությունների հատկանիշներով, որին, նախնական տվյալներով, մասնակցություն են ունեցել շուրջ 115 կալանավորված անձինք ու դատապարտյալներ: […]

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է` և´ Ստամբուլյան կոնվենցիան է վավերացվելու, և՛ Ամուլսարի հանքն է շահագործվելու. Ժողովուրդ

Մանրամասներ են հայտնի դարձել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ-Նիկոլ Փաշինյան սեպտեմբերի 13-ին կայացած հանդիպումից: Թերթի տեղեկություններով` վարչապետն իրականում այնքան էլ գոհ չէ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների գործունեությունից, ավելին` նրանցից մի քանիսին մեղադրել է նաև մանիպուլյացիաներ անելու մեջ, և խոսքը հատկապես վերաբերել է Ամուլսարի հանքի շահագործման թեմային։ Իրավիճակը հանգեցրել է նրան, որ վարչապետը հայտարարել է` և´ Ստամբուլյան կոնվենցիան է […]

Նիկոլ Փաշինյանն առավոտյան ներկայացրել է ԱԱԾ տնօրենի ԺՊ-ին /տեսանյութ/

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտյան Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին է ներկայացրել ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանին։  Արմեն Սարգսյանը ստորագրել է Էդուարդ Մարտիրոսյանին այդ պաշտոնում նշանակելու մասին որոշումը։

Արարատ Միրզոյանը շտապում է տեղեկացնել

ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը գրում է. «Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ որոշման նախագիծը, որը ներկայացվել էր ԱԺ Իմ քայլը խմբակցության կողմից, սահմանված կարգով ուղղեցի ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողով՝ եզրակացության»։ Ավելի վաղ հայտնվել էր, որ «Իմ քայլ»-ը Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը ներկայացրել է ԱԺ նախագահին:        

Կրակոցներ Վանաձորում. կա վիրավոր

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի՝ ժողովրդին հայտնի «Շորի շուկա»-ի մուտքի մոտ մի քաղաքացի կրակոցներ է արձակել Գևորգ Սահակյանի ուղղությամբ: Վերջինս հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են կրակոցի և արնանման հետքեր: Դեպքի […]

Ձերբակալվել է Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետը

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում ԱԺ-ին արծաթյա մեդալների և հուշամեդալների փոխարեն այլ մետաղից պատրաստված մեդալներ և հուշամեդալներ մատակարարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ, ձերբակալվել է Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետը, տեղեկացնում են ՔԿ լրատվական ծառայությունից։ 2019թ. հունիսի 24-ին ՀՀ ԱԺ իրավական սպասարկման բաժնի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի