08 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Յուղոտ պատառը կարող է բաժին ընկնել «հայկական տեռորիզմի» ռահվիրա Ժիրայր Սեֆիլյանին, որպես Նիկոլի հետ վերջին «մերձեցման» առհավատչյա

Նիկոլին շատ չկա` մեկ էլ տեսար, վերցրեց ու տեղը ցանկացած քաղաքական պատվեր կատարելու պատրաստ` «սպայի պատիվ» ասածով, բարոյական «կաղապարներով», օրենքով եւ օրինականությամբ, իրավական «նեղ» կատեգորիաներով չկաշկանդված Ջհանգիրյանին դրեց։

Եթե «Լուսավոր Հայաստանի» հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է ԱԱԾ նախագահի եւ Ոստիկանության պետի պաշտոնները դարձնել «քաղաքական»` հանել օրենսդրական նորմը, ըստ որի` այդ պաշտոններում նշանակվելու համար առնվազն պետք է սպայի կոչում ունենալ, փաստերը նենգափոխելու, չեղած բանը որպես 100 տոկոսանոց ճշմարտություն անցկացնելու չեմպիոն Անդրանիկ Քոչարյանն էլ կարող է հայտնվել ԱԱԾ պետի աթոռին։
Կամ, ինչո՞ւ չէ` Զուրաբյան Լյովիկը։ Անգամ` Սծյոպիկ Սաֆարյանը։

Հո իզո՛ւր չեն իրենց «ճղում»` ձենները գլուխը գցած, լեղապատառ պահանջում ոչ մի դեպքում բաց չթողնել Ռոբերտ Քոչարյանին։

Էլ չեմ ասում, որ այդ յուղոտ պատառը կարող է բաժին ընկնել «հայկական տեռորիզմի» ռահվիրա Ժիրայր Սեֆիլյանին, որպես Նիկոլի հետ վերջին «մերձեցման» առհավատչյա…

Մի մոռացեք` մենք ապրում ենք նիկոլապետական «Նոր Հայաստանում», որտեղ անհնարը դառնում է իրականություն…

Լիլիթ Պողոսյան

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ