02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Գևորգ Կոստանյանը վերադառնում է՝ ՀՀ բոլոր իրավապահներին, վարչապետին ու դեսպաններին հրավիրելով հրապարակավ ապացուցել իր մեղադրանքը՝ գոնե մեկ դրվագով

Հարգելի քաղաքացիներ. Չնայած այն հանգամանքին, որ ինձ առաջադրված մեղադրանքը զուրկ է որևէ իրավական, տրամաբանական և առարկայական հիմքից, հայտնում եմ իմ պատրաստակամությունը վաղը ևեթ վերադառնալ Հայաստան և հրապարակային պատասխանել նախաքննական մարմնի բոլոր հարցերին: Ընդորում, որպեսզի դա արվի հրապարակային և մեր հասարակությունը հասկանա իրականում ինչ է տեղի ունենում, առաջարկում եմ կազմակերպել հրապարակային քննարկում ՀՀ վարչապետի մոտ կամ […]

«Կտրելու ենք պետության դեմ ոտնձգած բոլոր հանցագործների թաթիկները». Հրայր Թովմասյանի փաստաբան

«Օրենսդրական փոփոխության միջոցով, առանց հանցագործություն կատարելու, հնարավոր չէ շրջանցել սահմանադրական կարգավորումը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբան Միհրան Պողոսյանը։ Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Օրենսդրական փոփոխության միջոցով, առանց հանցագործություն կատարելու, հնարավոր չէ շրջանցել սահմանադրական կարգավորումը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի կողմից շրջանառության մեջ դրված «Ազգային ժողովի կանոնակարգ» […]

Այս մեղքի անունը Նիկոլի հեղափոխություն է. Հայելի

«Նա կարել ու ձևել է սահմանադրությունը, սակայն անգրագետ հայտարարություն է անում, չի հասկանում, որ ՍԴ-ի նախագահը դատական իշխանության ներկայացուցիչը չէ, դատական իշխանությունը ներկայացնում է դատական խորհուրդը, նա անգամ դա չի հասկանում, բայց ոչինչ: Նա ընդամենը ՍԴ նախագահ է: Նա որևէ ճյուղի ղեկավար չէ»: Այս բնորոշումն ուղղված է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին: Այս խոսքերի հեղինակը ԱԺ […]

Ո՞ւմ գրպանն են գնում Սորոսի փողերը, նախկին օլիգարխների եւ պաշտոնյաների մուծումները. Alternativ.am

Alternativ.am-ը գրում է Ըստ հավաստի տեղեկությունների՝ Հայաստանում կա, այսպես կոչված, «սև դրամարկղ», որից ֆինանսավորվում են թե՛ օրենսդիրի, թե՛ գործադիրի պետական այն գործիչները, որոնք կատարում են Նիկոլ Փաշինյանի կողմից իջեցված «սև հրահանգները»: Վերոնշյալ դրամարկղի միջոցները գոյանում են են թե՛ Սորոսի հիմնադրամից, թե՛ տեղի օլիգարխներից, թե՛ նախկին պաշտոնյաների վճարած «փրկագներից»: Ըստ երևույթին գումարների փոխանցման ձևերը տարբեր են: […]

Կոռուպցիա ոստիկանությունում. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և անզիջում պայքար մղելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների դեմ, օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Գառնիի բաժանմունքի նախկին պետը, իր պաշտոնավարման ընթացքում հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված պաշտոնատար անձ և հետաքննության մարմնի ղեկավար, պաշտոնեական լիազորությունները […]

Փոխնախարարը յուրացրե՞լ է զենքը: ՀՀ-ում նոր քրգործ է հարուցվել զենքի գնման մրցույթի հարցով. РИА Новости

РИА Новости– տեղեկացնում է, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում նոր քրեական գործ է հարուցվել` ՊՆ աշխատակցի կողմից ռուսական զենք մատակարարող ORSIS ընկերության շահերը ՀՀ-ում ներկայացնող փաստաբանի գործունեությանը խոչընդոտելու փաստով։  Կա մեղադրանք նաև ՊՆ աշխատակցի նկատմամբ` արժեքավոր նվեր յուրացնելու համար: Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը հաստատել է այս տեղեկությունը: Ըստ նյութերի՝  ՀՀ-ում առաջին քրգործի հարուցումից հետո պաշտպանության […]

Գաղտնի փաստաթղթերը Մարտի 1-ի դատական գործի ընթացքը կարող են 180 աստիճանով.5-րդ ալիք

5-րդ ալիքը հայտնում է․ «Երկրի թիվ մեկ դատական գործի ընթացքը կարող է 180 աստիճանով շրջվել: Այս շաբաթ փաստաբաններից մեկը դատախազությանը հանձնեց Վիքիլիկսի գաղտնազերծած հրապարակումները մարտի մեկին նախորդած որոշ իրադարձությունների մասին: Խոսքը ամերիկյան դիվանագիտական նամակագրության մեջ հիշատակված փաստերի մասին է: Դրանք նոր լույս կարող են սփռել այս աղմկոտ գործի վրա իհարկե եթե դատախազությունը ընդունի: Ըստ Վիկիլիքսի […]

Հ1-ով ՍԴ նախագահին ստալինյան ոճով դատապարտելն անցնում է սահմանները․ Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «Հայաստանի անկախությունից հետո Պետական հեռուստատեսությունը, ինչպես ԽՍՀՄ տարիներին, շարունակեց մնալ, այս անգամ արդեն նոր իշխանությունների քարոզչական խոսափողը։ Բազմաթիվ իշխանահաճո հաղորդումներից, ամենատպավորիչը «Քաղաքական փասեանս»-ն էր, որը միակողմանի «ջախջախում» էր ընդդիմությանը, հատկապես 1995թ․ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Հետագայում, Եվրոպայի խորհրդին անդամակցելով, Հայաստանը պարտավորվեց Պետական հեռուստաընկերությունը վերափոխել Հանրայինի։ Նպատակը հեռուստաընկերության, իսկապես անաչառ, հանրության տարբեր կարծիքներ […]

Լավ կլինի միայն ձեզ էշի տեղ դնեք. Պարույր Հայրիկյան

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ով չի ընդգրկվել Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմում, գրել է. «ԻՄ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈւԹՅԱՆ ԳՐՈւԹՅԱՆԸ․ Չգիտեմ՝ ով է այս բարեկիրթ գրության հեղինակը, բայց լավ կլինի միայն ձեզ էշի տեղ դնեք։ Հայաստանում ամեն մարդ գիտի, որ եթե սահմանադրական գործընթացների մասին է խոսքը, ապա 3-ից գոնե մեկը պիտի լիներ ա) Հայաստանում սահմանադրականության կարեւորությունը դեռեւս […]

Այս գիշեր մեծ թվով բարձրաստիճան ոստիկաններ են գնացել օդանավակայան հերթական ասֆալտափռման համար, «օպերացիան» չստացվեց

Այսօր, գիշերային ժամին, գնացել էի օդանավակայան, տեսնելու, թե ինչպես է ոստիկանությունը իր հերթական կեղծ ինֆորմացիան իրացնում։ Այս մասին տեղեկացրել է փաստաբան Լուսինե Սահակյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Բազմաքանակ բարձրաստիճան ոստիկաններ եկել էին հերթական ասֆալտափռման աշխատանքներ կատարելու։ Նայում ու մտածում էի, թե քանի ոստիկանի եւ նրա ընտանիքի անդորր է խաթարվել, քանի հանցագործություն է այս պահին կատարվում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի