02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

00000020 Ո Ր Ո Շ Ո Ւ Մ՝ քրեական գործ հարուցելու և վարույթ ընդունելու մասին

Փաստաբան Միհրան Պողոսյանն իր էջում գրում է. «Եթե ապրեինք իրավական պետությունում… Հ1-ն հեռուստադիտողին զբաղեցնելու նյութ կունենար 00000020 Ո Ր Ո Շ Ո Ւ Մ քրեական գործ հարուցելու և վարույթ ընդունելու մասին «30»հունվարի 2020թ. ք. Երևան ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Արթուր Դավթյանը, ուսումնասիրելով որոշ պաշտոնատար անձանց կողմից սահմանադրական կարգը տապալելու, սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու և […]

Փաշինյանը անձամբ մասնակցել է Հրայր Թովմասյանին պախարակող ռեպորտաժի պատրաստմանը. Politik.am

Այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում կիսվել է Հանրային հեռուստաընկերության մի ռեպորտաժով, որում անդրադարձ է կատարվում ՀՔԾ-ում քննվող ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին առնչվող գործին և գրել․«Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ եւ որեւէ կապ ունենալ ՍԴ-ի հետ»։ Շատերի համար զարմանալի էր, թե ինչու՞ է վարչապետ Փաշինյանը իր էջում կիսվում ակնհայտ քարոզչական նյութով […]

Հանրային Հեռուստաընկերության լրատվական բաժնի այլանդակման ողջ պատասխանատվությունը կոլեկտիվ տեսանկյունից կրում են ՀՀ իշխանությունները. Մեդիա պաշտպան

«Մեդիա պաշտպանը» հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հարկատուների գումարներով գործունեություն ծավալող Հանրային Հեռուստաընկերությունը հունվարի 29-ին կոպտագույնս խախտել է օրենքով իրեն վերապահված գործառույթները և լրատվական էթիկայի կանոնները լուրերի թողարկման ժամանակ տեսանյութ հեռարձակելով ՀՔԾ-ում քննվող Սահմանադրական դատարանի նախագահին վերաբերվող գործի մասին: Մոտ 4 րոպե տևողությամբ ռեպորտաժը, այսպես ասած, ֆիլմը, որը բաղկացած էր երկու մասից, Հայաստանի գործող […]

Գործ ունենք սահմանադրական կարգի տապալման և սահմանադրական դատարանի յուրացման առերևույթ հանցակազմի հետ. փաստաբան

Փաստորեն գործադիր իշխանության ղեկավարը նույնիսկ չփորձեց թաքցնել իր ուղղակի առնչությունը հանրային հեռուստաընկերության կողմից տարածված խայտառակ նյութին։ Սահմանադական սկզբունքների խախտման, հիմնարար իրավունքների կոպիտ և ցինիկ ոտնահարման մասին խոսելն այլևս ավելորդ է։ Գործ ունենք սահմանադրական կարգի տապալման և սահմանադրական դատարանի յուրացման առերևույթ հանցակազմի հետ: Այս մասին գրում է Հրայր Թովմասյանի փաստաբանը`Ամրամ Մակինյանը: 

Պոլի փայտ լինի, բայց ՔՊ-ական

«Քաղաքացիական հարթակ» հասարակական կազմակերպության ղեկավար Աղվան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ «Արդարադատության նախարարությունը մերժել է Արփինե Հովհաննիսյանին սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում։ Իսկ այսօր «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն է նշանակվել ՔՊ ական Վիլեն Գաբրիելյանը։ Փորձագիտական կենտրոնի տնօրենի համար մրցույթ էր կայացվել, որում հաղթող էին ճանաչվել 3 […]

Սահուն անցում ենք կատարում փետրվար՝ հավաքագրելով նոր ստեր, կեղծիքներ ու խնդիրներ

Երկու տարվա ընթացքում պետք է սովորական լիներ երկրում տեղի ունեցողը ու զարմանալու առիթ չդառնար, բայց իշխանությունը բռնազավթածների 2020-ի կազմակերպված հունվարն ամփոփման կարիք ունի։ Հունվարը շատ կարճ, բայց խոսուն դրվագներ ունի իշխանությունը զավթածների ապիկար կառավարման, իրավականության սնանկության, քաղաքացիներին անարգելու և երկրի ոչ ներկայի, ոչ էլ ապագայի մասին, անգամ հպանցիկ չմտածելու մասին։ Խայտառակ, ոչինչ չասող, կեղծ թվերով […]

Սահմանադրական փոփոխությունների գործընթացն ի սկզբանե որդնած է. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան հանրագրում գրում է. «Արդարադատության նախարարությունը հրապարակել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի` իրավաբան-գիտնական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ հանդիսացող անդամների թեկնածուների ընտրության արդյունքները: Ինչպես հիշում եք, այս հանձնաժողովում աշխատելու հայտ էր ներկայացրել նաև Արփինե Հովհաննիսյանը: Բոլորովին նպատակ չունեմ «շողոքորթելու» Արփինեին, կարիք չկա թվարկելու նրա մասնագիտական հսկայական կարողությունների ապացույցները: Եվ ահա, Արփինեին Արդարադատության նախարարությունը չի […]

Հ1-ը նույնպես թիրախավորել է Հրայր Թովմասյանին․ «Մեդիա պաշտպան»

Հանրային հեռուստաընկերության հունվարի 27-ի գլխավոր թողարկումը սկսվում էր վարչապետի լայվով, որտեղ նա անդրադառնում էր ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակին։ Ծավալուն ռեպորտաժում ներկայացվում էր նաև Ազատություն TV-ում Ալեն Սիմոնյանի հարցազրույցից մի հատված, որում նա պատմում էր իր և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ զրույցից մի դրվագ, որն ավելի ուշ Վանեցյանը հերքեց՝ հայտարարելով, որ Ալեն Սիմոնյանի հետ Հրայր Թովմասյանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի