Ինչո՞ւ միանգամից հիշեցի Էրեբունի պլազայի որսորդին․ Մալյանի ձերբակալման մասին
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն անդրադարձել է «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի ձերբակալմանը: «Քիչ առաջ դիտեցի Նարեկ Մալյանին բերման ենթարկելու կադրերը: Տեսնես՝ ինչո՞ւ միանգամից հիշեցի Էրեբունի պլազայի որսորդին», – գրել է Քոչարյանը ֆեյսբուքյան էջում: Հունվարի 23-ին «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը, զենքը հանձնելուց հետո, ոստիկանության պետի պաշտոնակատարի ուղեկցությամբ և նրա ծառայողական մեքենայով տեղափոխվեց ոստիկանություն։





































