17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բոլորին բռնաբարել սպառնացող քաղաքական իմպոտենտի այս ակցիաները ազդեցություն չեն ունենա. Ադեկվադ

«Ադեկվադ» միաբանությունը հայտարարություն է տարածել «ՎԵՏՕ» հասարակական քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանի բերման ենթարկելու մասին, որում ասվում է. 

«Րոպեներ առաջ «ՎԵՏՕ» հասարակական քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին դիմակավոր անձանց կողմից ձեռնաշղթաներով առևանգելու տեսանյութ տարածվեց։ Սկսվեց ռեպրեսիաների նոր փուլ, երբ զենքով Էրեբունի-պլազա ներխուժողին առանց ձեռնաշղթա ուղեկցում են ոստիկանապետի մեքենա, իսկ Մալյան Նարեկին, որ երբևէ չի հրաժարվել ոստիկանություն կամ քննչական ներկայանալ, մասկի-շոուով առևանգում են։

Մարդկանց առևանգման, վախի մթնոլորտի տարածման, բռնի ուժով սեփական իշխանությունը պահելու փորձերը մնալու են անպտուղ։ Հանրության ուշադրությունը չի հաջողվի շեղել վերջին օրերի սկանդալային ֆիասկոներից։

Քաղաքական ընդդիմախոսություն չհանդուրժելու վարվելակերպը էլ ավելի են վատթարացնելու ներկայիս իշխանությունների վիճակը։

Բոլորին բռնաբարել սպառնացող քաղաքական իմպոտենտի այս ակցիաները ազդեցություն չեն ունենա, հակառակ էֆեկտ են թողելու և ավելի են ուժգնացնելու մեր վճռականությունը, էլ ավելի են կոնսոլիդացնելու ընդդիմադիրների շարքերը»։

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ