24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանը անձամբ մասնակցել է Հրայր Թովմասյանին պախարակող ռեպորտաժի պատրաստմանը. Politik.am

Այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում կիսվել է Հանրային հեռուստաընկերության մի ռեպորտաժով, որում անդրադարձ է կատարվում ՀՔԾ-ում քննվող ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին առնչվող գործին և գրել․«Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ եւ որեւէ կապ ունենալ ՍԴ-ի հետ»։

Շատերի համար զարմանալի էր, թե ինչու՞ է վարչապետ Փաշինյանը իր էջում կիսվում ակնհայտ քարոզչական նյութով և հենվելով դրանում բերված պնդումների վրա հայտարարում, որ Հրայր Թովմասյանը պետք է կապ չունենա ՍԴ-ի հետ։ Ի վերջո ռեպորտաժում խոսք չէր գնում կայացած դատավճռի մասին, այլ շարարդրված էր ՀՔԾ պնդումները, որոնք կարող են և չհաստատվել դատարանում։

Կառավարության մեր աղբյուրները հետաքրքիր մանրամասներ են ներկայացնում, այս ռեպորտաժի վերաբերյալ։ Պազրվում է վարչապետ Փաշինյանը անձամբ մասնակցել է Հրայր Թովմասյանին պախարակող ռեպորտաժի պատրաստման աշխատանքներին։ Վարչապետն իհարկե Հ1 չի գնացել, այլ շարադրել է իր պատկերացումները, իսկ հեռուստաընկերության ղեկավարները ամեն բան արել են, որպեսզի վարչապետի սրտով լինի ռոպորտաժը։

Մեր աղբյուրի տեղեկացմամբ ռեպորտաժը մոնտաժվելուց հետո ուղարկվել է վարչապետ Փաշինյանին և միայն նրա դրական գնահատականին արժանանալուց հետո է եթեր գնացել։

Փաշինյանը իր էջում կիսվել է ռեպորտաժով, որպեսզի հնարավորինս շատ մարդ տեսնի այն, որպեսզի իր ջանքերը զուր տեղը չլինեն։

politik.am

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ