24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Այս մեղքի անունը Նիկոլի հեղափոխություն է. Հայելի

«Նա կարել ու ձևել է սահմանադրությունը, սակայն անգրագետ հայտարարություն է անում, չի հասկանում, որ ՍԴ-ի նախագահը դատական իշխանության ներկայացուցիչը չէ, դատական իշխանությունը ներկայացնում է դատական խորհուրդը, նա անգամ դա չի հասկանում, բայց ոչինչ: Նա ընդամենը ՍԴ նախագահ է: Նա որևէ ճյուղի ղեկավար չէ»:

Այս բնորոշումն ուղղված է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին: Այս խոսքերի հեղինակը ԱԺ իմքայլական պատգամավոր Քրիստինե Պողոսյանն է: Սա իսկապես դիմանալու բան չէ, որ հին Հայաստանի շմայսներին փոխարինելու են եկել քրիստինեպողոսյանակերպ աղջիկներն ու տղաները` իրենց անմեղսունակ հայտարարություններով: Հասկանում եք, մարդն ասում է, որ Սահմանադրական դատարանի նախագահը դատական իշխանության ներկայացուցիչը չէ, և ընդհանրապես դատական որևէ ճյուղի ղեկավար չէ: Ինչ խոսք, սա  դիագնոզ է, և շատ լուրջ:

Հիմա մենք կանգնած ենք այս հոգետանջ երկվության առաջ և ուզում ենք ինքներս մեզ համար ճշտել այս ծանր հարցի պատասխանը. Շմա՞յս, թե Քրիստինե Պողոսյան, ո՞րն է, գրողը տանի, հոգեպես ավելի ազնիվ: Շմա՞յսը, որը ժամանակ առ ժամանակ կիրառում էր գռեհկաբանության հզոր զինանոցը և հայհոյանքներով ի ցույց դնում իր հոգու մերկությունը, թե՞ սույն քայլիստ դիպլոմավորը, որն իրավական բառապաշարով ի ցույց է դրել օժանդակ դպրոցի սանին վայել իր մտավոր կարողությունը:

Երիցս ցավակցության է արժանի Նիկոլ Փաշինյանը, որ մնացել է այս կարգի որակազուրկ պաշտպանության հույսին: Հազար անգամ ավելի լավ կլիներ, եթե Նիկոլը գնար Շմայսի ոտքերն ընկներ, ու նրանից պաշտպանություն աղաչեր: Շմայսը գոնե հասկանալի հայոյանք կտար, բայց սահմանադրագիտության, իրավագիտակցության և քաղաքագիտության հերը չէր անիծի:

Հետաքրքիր է, թե այս կարգի հատուկ նմուշներին Նիկոլ Փաշինյանը որտեղի՞ց է պեղել բերել Ազգային Ժողով: Դեպուտատ մի ասա` մտքի գիգանտ ասա: Եվ նրանք մեզ համար օրենք ու սահմանադրություն են գրում, Արցախի հարց են լուծում, մեր երեխաների ապագան են որոշում:

Հավանաբար հայ ժողովուրդը շատ մեծ մեղք է գործել, որ հեղափոխությունից հետո խորհրդարանում այսպիսի երևույթներ են հայտնվել: Այս մեղքի անունը Նիկոլի հեղափոխություն է:

 

Հայկ Դավթյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ