06 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Մոսկվայում ձերբակալել են Դեդ Հասանի հավատարիմ “օրենքով գողին”

Մոսկվայում ձերբակալվել է դաղստանցի “օրենքով գող” Շամիլ Մահոմեդովը, ով քրեական հեղինակություն Դեդ Հասանի (Ասլան Ուսոյանի) հավատարիմ անձանցից մեկն է, գրում է “rbc.ru” կայքը: Մահոմեդովին ձերբակալել են Մոսկվայի ռեստորաններից մեկում` թմրանյութերի ազդեցության տակ: Նրա մոտ հայտնաբերվել է 2,83 գրամ հաշիշ եւ առգրավվել: Իրավապահները պարզել են, որ Մահոմեդովը ղեկավարում է մի հանցավոր խումբ, որն զբաղվում է մարդկանց […]

Կայծակից մարդ է մահացել

Ինչպես տեղեկացնում են Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից, հունիսի 13-ին, ժամը 19.52-ին Շիրակի մարզի Նոր կյանք գյուղի մոտ գտնվող “Սոխոյի” ձոր հատվածում կայծակնահարումից մահացել է Նոր կյանք գյուղի առաջին փողոցի 3-րդ փակուղու թիվ 9 տան բնակիչ` 1964 թ. ծնված Գուրգեն Հակոբյանը:

Հայրը վրաերթի է ենթարկել որդուն

Ինչպես տեղեկացրել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 13-ին վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում.  ժամը 22-ի սահմաններում Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչ 52-ամյա Սամվել Այվազյանը, վարելով “ՎԱԶ 2121” մակնիշի 26 ՏԼ 724 համարանիշի ավտոմեքենան Լուսառատ-Եղեգնավան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 28-ամյա Տիգրան Այվազյանին: Վերջինս տեղում մահացել է: Տեղեկացնում է Tert.am-ը: Ֆոտոլրագրողին   գյուղացիները  պատմել […]

Վարդան Օսկանյանը կրկին կանչվել է ԱԱԾ եւ ցուցմունք չի տվել

ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր վարդան Օսկանյանը “Ֆեյսբուք” սեցիալական ցանցի իր էջում գրում է. “Այսօր կրկին հրավիրվել էի Ազգային անվտանգության ծառայություն՝ ցուցմունք տալու: ԱԱԾ-ի երեկ տարածած հաղորդագրության բովանդակությունից ակնհայտ էր, որ հարուցված քրեական գործի շրջանակում ես հարցաքննվում եմ ոչ թե որպես վկա, այլ՝ կասկածյալ: Սա նկատի ունենալով՝ ես որոշեցի օգտվել իմ սահմանադրական իրավունքից և ցուցմունք […]

Մի տնից չեն, մի հալի են

“ԳԱԼԱ” հեռուստաընկերությունն այսօր հայտարարություն է տարածել, որում իր մտահոգությունն է հայտնում “Սիվիլիթաս” հիմնադրամի գործունեության շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումների կապակցությամբ: “Սիվիլիթաս” հիմնադրամն այն կազմակերպություններից  է, որի գործունեությունը միտված է ՀՀ-ում բաց հասարակություն եւ հանրային բարձր գիտակցություն ձեւավորելուն: Հաշվի առնելով “ԳԱԼԱ” հեռուստաընկերության նախադեպն ու փորձը, մենք համոզված ենք, որ քրեական գործն ուղղորդված քաղաքական պատվեր է: Մենք […]

Մարզպետների անունը կա, ամանում չկա

Ինչպես արդեն տեղեկացրել էր Henaran.am-ը, կառավարության որոշմամբ աշխատանքից ազատվել են Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանն ու Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը: Այցելելով մարզպետարանների պաշտոնական կայք-էջերը` պարզեցինք, որ Սերգեյ Բագրատյանը դեռ մարզպետ է, եւ նա է իր ողջույնի խոսքն է հղում ընթերցողին: Ավելի հետաքրքիր պատկեր է Գեղարքունիքի մարզպետարանի կայք-էջում: Այստեղ հանվել է մարզպետի լուսանկարը, անուն ազգանունը, սակայն […]

Ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանը դադարեցրեց հացադուլն ու ջրադուլը

 Ըստ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը հունիսի 13-ին դադարեցրել է հացադուլը եւ ջրադուլը: Նշենք, որ վերջինս հունիսի 7-ին նամակ էր ուղարկել Հայաստանի իշխանություններին, որ հունիսի 11-ից սկսելու է հացադուլ:  Ենոքյանի հացադուլի եւ ջրադուլի ահազանգը ստացվել է Մարդու իրավունքների պատպանի գրասենյակի  116 թեժ գծին, երեքշաբթի: Իրավիճակը տեղում պարզելու նպատակով Պաշտպանի արագ արձագանքման […]

Փաստաբանները փոշմանե՞լ են

Henaran.am-ի տեղեկություններով, օրերս գործադուլի դիմած փաստաբաններից ոմանք  հիասթափվել են պայքարից, եւ մտադիր են դիմում գրել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանին: Նրանց խոսքով, նախ բողոքը դատական համակարգի դեմ էր, բայց հետո սկսեցին բողոքել ստիկանությունից եւ դատախազությունից: Իսկ ամենակարեւորը, ինչպես նշեցին մեր զրուցակիցները` փաստաբան Արա Զոհրաբյանը նպատակ ունի փաստաբանների պալատի նախագահ դառնալ, ինչի համար էլ այս […]

Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին փոխհատուցում կտրամադրվի

Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին 2,1 մլն ԱՄՆ դոլար փոխհատուցում կտրամադրվի, հաղորդում է “Glendale News-Press”-ը: Գումարը կփոխանցվի ֆրանսիական “AXA S.A.” ապահովագրական ընկերության ժառանգների փոխհատուցման հիմնադրամի կողմից: Այս գործի դատավարությունն ընթանում է ավելի քան մեկ տարի: Դատախազների համաձայնության դեպքում հայցվորներին կտրոններ կտրամադրվեն: Վավերացված է 100 հայց, որոնց ներկայացուցիչներին կտրամադրվի նշված գումարը: “Boyajian and Associates” իրավաբանական ընկերությանը, որը […]

Տրասնպորտը չի վերահսկվում

Անդրադառնալով Երեւան քաղաքի տրանսպորտային խնդիրներին` Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ  վերջերս Ավանում տեղի ունեցած երթուղային վարորդի սպանությունը հետեւանք էր “տրանսպորտի անմխիթար վիճակի”: Նրա խոսքով, տնտեսվարողները, ուղեւորները, վարորդները մշտական կոնֆլիկտի մեջ են. մեկը մյուսին դուրս մղելու երեւույթ կա, հզորները թույլերին, գծի տերերի թիկնապահները` տրոլյեբուսի վարորդներին, միկրոավտոբուսների վարորդները` ավտոբուսներին: “Գոյությունի ունի տրանսպորտի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված