05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

ԱԱԾ “աշխատակիցը” աշխատանքի տեղավորելու համար խոշոր գումար է տարել

2012 թվականի  մարտից հուլիս ամիսներին ընկած ժամանակահատվածում ՀՀ  քաղաքացի, Երևանի բնակիչ  Արմեն Ռուբիկի  Առաքելյանը, ներկայանալով  որպես ՀՀ Ազգային  անվտանգության ծառայության աշխատակից, կառույցում աշխատանքի  տեղավորվելու համար երեք քաղաքացիներից խաբեությամբ առանձին  դեպքերով   հափշտակել է 10.400 ԱՄՆ դոլար և 190.000 ՀՀ դրամ գումար: Իրականացված  միջոցառումների  արդյունքում Արմեն Ռուբիկի Առաքելյանի  կողմից  կատարված  հանցանքը բացահայտվել է: Նրան  մեղադրանք է  առաջադրվել […]

Օսկանյանին Վճռաբեկում մերժեցին, կդիմի Վերաքննիչ

Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը՝ դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ, մերժել է Վարդան Օսկանյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանի բողոքն ընդդեմ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի որոշման: Վարդան Օսկանյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը դատարանում վիճարկում է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից փողերի լվացման հատկանիշներով 25.05.2012թ. քրեական գործ հարուցելու որոշումը: Վերաքննիչ դատարանը բողոքի մերժումը հիմնավորել է […]

ՌԴ-ում բնակվող հայ երիտասարդին ձերբակալել են կողոպուտի համար

Հայաստանի 25-ամյա քաղաքացին, ով, տեսնելով, որ Ռուսաստանի Դաշնությունում չի կարողանում աշխատանք գտնել,  սկսել է ոսկերչական խանութներ թալանել, գրում է “Комсомольская правда” թերթը: Հերթական կողոպուտի ժամանակ նա կոտրել է խանութի պատուհանը եւ գողացել մոտ 300 հազար ռուբլի արժողությամբ ոսկյա զարդեր եւ լքել տարածքը: Սակայն նրան չի հաջողվել խուսափել պատժից, քանի որ խանութի աշխատակիցները հիշել են նրա […]

Պահանջելու են Սուրիկ Խաչատրյանի հրաժարականը

Սեպտեմբերի 7-ին  Կապանի մշակույթի մերձակա հրապարակում “Կապանը կապանցիներինն է” քաղաքացիական նախաձեռնությունը հանրահավաք է կազմակերպելու: Հանրահավաքի նպատակը կիրակի օրը կայանալիք քաղաքապետի ընտրությունները բոյկոտելն ու մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հրաժարականը պահանջելն է: Հիշեցնենք, որ Կապանի գործող քաղաքապետ, ՀՅԴ անդամ Արտուր Աթայանը հրաժարվել է ընտրապայքարից: Միակ թեկնածուն մնացել է ՀՀԿ-ական, Հայփոստի Կապանի մասնաճյուղի տնօրեն  Աշոտ Հայրապետյանը: Քաղաքապետը իր հրաժարականը […]

Տարոն Ապրեսյանի նախընտրական շտաբի համար անընդունելի է ԿԸՀ-ի պատասխանը

Քաղաքապետի թեկնածու Տարոն Ապրեսյանն օգոստոսի 26-ին հայտարարություն էր տարածել,  որ ԿԸՀ-ի կողմից  ԸԸՀ  անդամ է նշանակվել,  ապա  նախագահ է ընտրվել Տիգրան Արբակի Պապանյանը, ով գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Ս. Դարբինյանի քրոջ ամուսինն է ու Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետը: Թեկնածուն կասկած էր հայտնել, որ պարոն Պապանյանի` ԸԸՀ-ի նախագահի պաշտոնում գտնվելը  կարող է ազդել […]

Նորից Շեւչենկոյի անվան դպրոցում

Երեւանի Տարաս Շեւչենկոյի անվան դպրոցի մի խումբ ուսուցիչներ եւ ծնողներ նամակով դիմել են մեր խմբագրություն: Ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ. Հարգելի Henaran.am Դիմում ենք հույսով, որ կկարողանաք պարզել ողջ եղելությունը և օգնել մեզ: Երևանի թիվ 42 ավագ դպրոցի տնօրեն Էլեոնորա Թումանյանը ազատել է աշխատանքից դպրոցի փոխտնօրեն Աիդա Շահվերդյանին և նրա փոխարեն փոխտնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել […]

Ընտրեցին Քարամյանին

Երեկ կայացան Երեւանի պետհամալսարանի ուսխորհրդի նախագահի ընտրությունները: Չնայած թեժ մթնոլորտին, Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, ամեն ինչ խաղաղ անցավ: ԵՊՀ ուսխորհրդի նախագահ ընտրվեց աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Ռաֆիկ Քարամյանը: Ի դեպ, վերջինս ազգակցական ոչ մի կապ չունի ԵՊՀ նախկին պրոռեկտոր, սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանի հետ: Նշենք նաեւ, որ ԵՊՀ ուսխորհրդի […]

Սիրիայում 300.000 հայեր դեռ ապրում են ռմբակոծությունների ներքո. նրանք մեր օգնության կարիքն ունեն

Շաբաթ օրը տեղի ունեցավ պատմական հանդիպում՝ դեմոկրատական միության կուսակցության նախագահ Մոհամեդ Սալեհ Մուսլիմի, Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանի եւ Սիրիայի քրդերի բարձրաստիճան ներկայացուցիչների միջեւ: Ժողովի վերջում պարոն Արմենակ Աբրահամյանը որոշեց մեկնել Սիրիա:  Օրվա վերջում պարոն Արմենակ Աբրահամյանը հանդիպեց Սիրիայի Քրդերի Ազգային Խորհրդի նախագահ Աբդուլ Հակիմ Բաշարին, որպեսզի արտահայտի իր մտադրություններն ու մտահոգությունը: Այս […]

Պաշտպանը վիճարկում է կենսաթոշակառուների դրությունը վատթարացնող օրենքի սահմանադրականությունը

“Պետական կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքի վերջին փոփոխությունները նախկին օրենքի համեմատ գործնականում որոշակիորեն վատթարացրել են կենսաթոշակառուների վիճակը: Նոր դրույթների միջոցով կենսաթոշակի հաշվարկման դեպքում թոշակառուն ավելի նվազ գումար է ստանում, քան նախկինում, մասնավորապես` տարիների ընթացքում տարբեր պատճառներով չստանալով կենսաթոշակ՝ քաղաքացին վճարվում է ավելի կարճ ժամանակահատվածի համար։ Այսպես, եթե նախկինում քաղաքացուն վճարվում էր 3 տարվա համար, ապա այժմ […]

Ոստիկանության ղեկավարությունը անձնական պատասխանատվություն կկրի

ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով` 2012 թ. սեպտեմբերի 9-ին և 23-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված համակարգող խմբի հերթական նիստը տեղի ունեցավ սեպտեմբերի 4-ին: Նիստը վարում էր խմբի ղեկավար, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը: Խորհրդակցության ընթացքում ի մի բերվեց նախորդ նիստին հաջորդած ժամանակահատվածում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված