25 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Սպանել են հայտնի տրանսգենդերին /Տեսանյութ/

Թբիլիսիում սպանվել է ամենահայտնի տրանսգենդեր մոդել Կեսարիա Աբրամիձեն: NewsGeorgia-ի փոխանցմամբ՝ 37-ամյա Աբրամիձեին մահացած են գտել իր բնակարանում՝ դանակի վերքերով։ Կնոջ ընկերները նշում են, որ Կեսարիան երկար ժամանակ նվաստացուցիչ հարաբերությունների (abusive relationships) մեջ է եղել։ Ապրիլին մոդելն ինքն է խոստովանել, որ բազմիցս դարձել է նախկին զուգընկերոջ բռնության զոհը։ Ավելի ուշ ոստիկանությունը ձերբակալել է 26-ամյա մի տղամարդու՝ […]

20 անհետ կորած կա․ ՔԿ-ն լռում է

«Հրապարակ»-ը գրում է. «Քննչական կոմիտեն, որը որոշ գործերով «բլբուլ է կտրում» եւ նախաքննական գաղտնիքներ հայտնում` ոտնահարելով անմեղության կանխավարկածը, որոշ գործերով դառնում է պարտիզան: Փորձեցինք պարզել, թե ինչ է արվել 2023թ. սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտում բենզինի պահեստի պայթյունի գործով։ Պարզվեց` 1 տարի անց մեղադրյալներ չկան, դեպքի հանգամանքները պարզ չեն, ավելին` ՔԿ-ն հրաժարվում է որեւէ հարցի պատասխանել։ «Կոմիտեի […]

Առգրավել Ադրբեջանի ֆինանսական ակտիվները և դրանք ուղղել տեղահանված արցախցիների հիմնադրամին. Ադամ Շիֆն օրենսդրական նախագիծ է ներկայացրել

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը, որը Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի սատարումն ունի Սենատի առաջիկա ընտրություններին ընդառաջ, ներկայացրել է երկկուսակցական օրենսդրական նախագիծ՝ Ադրբեջանի ֆինանսական ակտիվները բռնագրավելու  և դրանք «Արցախի եկամուտների վերականգնման հիմնադրամին» փոխանցելու համար, որը պետք է ստեղծվի ցեղասպանական էթնիկ զտումների արդյունքում` Արցախից բռնի կերպով տեղահանված հայերին կորցրած եկամուտների համար փոխհատուցումներ տրամադրելու նպատակով։ «Արցախի ժողովրդի դեմ […]

Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ տալու 25 դեպք․ նոր մանրամասներ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների և դրանց հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով կատարված լայնածավալ ապացուցողական և այլ վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության գրանցման-հաշվառման և քննական կենտրոններից մեկի տեսուչ Վ. Հ.-ն, նույն կենտրոնի պետ Ա. Պ.-ի հետ խմբի կազմում, իսկ որոշ դեպքերում՝ նաև առանձին, իր մտերիմ […]

Սպիտակցի Հայկոյի որդին՝ Հրաչյա Ղևոնդյանը, առնչություն չունի իրեն վերագրվող հանցանքի հետ. փաստաբան

ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է ՀՀ գլխավոր դատախազի բողոքը և անփոփոխ է թողել ստորադաս ատյանի որոշումը, ըստ որի, հիմնավոր կասկածի բացակայության հիմքով մերժվել էր Հրաչյա Ղևոնդյանի նկատմամբ կալանքի կիրառումը։ Այս մասին հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ «Նման պայմաններում ՀՀ դատախազությունը չունի այլ տարբերակ, քան որոշում կայացնել Հ. Ղևոնդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, քանզի վերջնական […]

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթը համարում եմ փաստացի հետապնդում իմ արտահայտած կարծիքի համար․ Թագուհի Թովմասյան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը  գրում է․«Փաստացի իմ նկատմամբ (ես գործով դեռ վկա եմ անցնում) հարուցված քրեական վարույթի առիթով դիմել եմ միջազգային գործընկերներիս՝ ինչպես քաղաքական, այնպես էլ խոսքի ազատության և ընդհանրապես մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցներին։ ✔️խոչընդոտ միջազգայնորեն սահմանված և ներպետական օրենսդրությամբ ամրագրված […]

Սերժ Սարգսյանի արդարացման վճիռը հրապարակելու ճիշտ նույն օրը: Ստալինիզմը ողջ է Նիկոլ Փաշինյանի կառուցած ժողովրդավարական երկրում

«Ժողովուրդ» -ը գրում է. «Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարության դարաշրջանում բռնապետական երկրին բնորոշ կերպով քաղաքական հալածանքների են ենթարկվում ոչ միայն «չհնազանդվողները» կամ ՔՊ կարծիքը չկիսողները, այլեւ նրանց ազգականները: «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է գործընթացի մի ժամանակագրություն, որի հետեւությունները զուգադիպություն դժվար է համարել: Փաստորեն, բացի «Սերժ Սարգսյանի եւ այլոց» դեմ հարուցված դատական գործը քննող դատավոր Վահե Միսակյանից, պատժամիջոցների է […]

Իրական նպատակը վառեցին հենց քպականներն ու քպամերձ որոշ սատելիտներ

«Փաստ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իրավապահները հերթական աղմկահարույց «բացահայտումն» են արել: Համենայն դեպս, երեկ մի սարսափազդու հաղորդագրություն տարածվեց, թե՝ կանխվել է «մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու» հանցագործություն: Ըստ հաղորդագրության, մարդկանց ինչ-որ խումբ է ձևավորվել, որը այլ մարդկանց է հավաքագրել, որոնց տարել են այլ երկիր, որտեղ նրանց հետ զենքով պարապմունքներ են անցկացրել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի