25 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հանցագործները ԱԱԾ համազգեստի միջոցով լուրջ հանցագործություններ են իրականացնում, իսկ ուժայինները չեն կարողանում կանխել

«Ժողովուրդ» -ը գրում է․ «Տեւական ժամանակ է, ինչ Հայաստանում ենթադրյալ հանցագործներն իրենց հանցավոր գործողությունները իրականացնում են ԱԱԾ-ի կամ ոստիկանության կեղծ համազգեստներով: Խոսենք փաստերով Այս տարվա ապրիլի 10-ին «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել են «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենային, եւ Փարաքար համայնքում մեքենայի դիմացի աջ դռան պատուհանից զենքի գործադրման սպառնալիքով կանգնեցրել են նշված ավտոմեքենան: Հանցագործները ԱԱԾ աշխատակիցների համազգեստին […]

Արցախի Հանրապետությանը 100 մլրդ դոլարի վնաս է հասցվել /Տեսանյութ/

Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Մեկ տարի առանց Արցախի. վիճակագրություն և ռազմավարական հեռանկար» խորագրով կոնֆերանսը։ Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի հումանիտար հետազոտությունների ղեկավար, պատմաբան Արմեն Սարգսյանը ներկայացրել է վիճակագրական տվյալներ, որոնք ցույց են տալիս, թե նյութական ինչ վնաս է հասցրել հայերին Արցախի կորուստը։

27-ամյա տղամարդը ներկայացել է անչափահաս՝ աղջիկներին սեռական բռնության ենթարկելու համար

Նեբրասկայի միջնակարգ դպրոցի աշակերտ ներկայացած 27-ամյա Զաքարի Շեյքը ավելի քան 50 օր ծպտվել է որպես ավագ դպրոցի աշակերտ՝ ավելի քան մեկ տասնյակ աղջիկների շահագործելու և սեռական բռնության ենթարկելու նպատակով, ընդ որում նրանցից ոմանք դեռևս 13 տարեկան էին: The Washington Post պարբերականի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 11-ին դատարանը վճիռ է ընդունել սեռական բռնության, էլեկտրոնային կապի միջոցներով երեխաներին գայթակղելու […]

Ի՞նչ է կատարվում Արցախի նախկին ղեկավարների հետ ադրբեջանական բանտերում․ BBC-ի անդրադարձը

Լրագրող Լիլիթ Շահվերդյանը BBC-ի ռուսական ծառայության համար զրուցել է ադրբեջանական բանտերում պահվող Արցախի նախկին պաշտոնյաների հարազատների ու փաստաբանների հետ։ Նշվում է, որ կապ է հաստատվել նրանցից երկուսի ընտանիքի անդամների հետ։ Վերջինները հայտնել են, որ հեռախոսային կապի մեջ են բանտարկյալների հետ, սակայն չեն կարող ինքնուրույն զանգեր կատարել։ Նրանք խոսել են գաղտնիության պայմանով։ «Մենք շատ քիչ բան գիտենք նրա […]

ԱԱԾ-ն իշխանությունը յուրացնելու նախապատրաստության դեպք է բացահայտել․ կան ձերբակալվածներ /Տեսանյութ/

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու մասին: Հանցագործության մասին պատշաճ հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածով: […]

Իսրայելը պայթեցրել է Հեզբոլլահի փեյջերները, կան զոհեր /Տեսանյութ/

Ինը մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, զոհվել է այն բանից հետո, երբ «Հեզբոլլահ» զինված խմբավորման անդամների կողմից օգտագործվող փեյջերները պայթել են Լիբանանում, հայտնել է երկրի առողջապահության նախարարը։ Լիբանանում Իրանի դեսպանը եղել է 2800 այլ մարդկանց թվում, որոնք վիրավորվել են Բեյրութում և մի շարք այլ շրջաններում միաժամանակյա պայթյունների հետևանքով: Հեզբոլլահը, որին աջակցում է Իրանը, ասել է, […]

Դատավորները գիտեն, որ սա հաշվեհարդար է, որն իրականացնում է Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանին արդարացնելու համար

«Հրապարակ» -ը գրում է. Բարձրագույն դատական խորհուրդը երեկ քննության առավ դատավոր Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը։ Ըստ միջնորդության՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է դատախազության հաղորդման հիման վրա՝ Վազգեն Մանուկյանի գործով իբրեւ թե դատավարական ժամկետների խախտման պատճառաբանությամբ։ Հիշեցնենք, որ Մանուկյանը մեղադրվում էր իշխանությունը զավթելուն եւ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված […]

Ձերբակալվել է հայտնի հրամանատարը

Ձերբակալվել է հայտնի հրամանատար, նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը՝«Սև Հովազի» հրամանատարը։ Ըստ ՔՊ հաղորդագրության՝ նա ձեբակալվել է իշխանությունը յուրացնելու նախապատրաստության դեպքի բացահայտման արդյունքում. Հավելենք,որ այդ գործով 7 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, որոնցից 3-ը կալանավորվել են։ Հիշեցնենք՝ «Սև հովազ» ջոկատի հրամանատար, նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը զոհվել է 44-օրյա պատերազմում:

Թիմից ո՞ւմ կզոհաբերի Փաշինյանը: Արեւմտյան կառույցները դոսյեներ ունեն տարբեր պաշտոնյաների կոռուպցիոն գործարքների մասին

«Հրապարակ»-ը գրում է. «Հեղափոխական իշխանությունների արագ տեմպերով հարստանալու հանգամանքն արժանացել է Արեւմուտքի ուշադրությանը։ Որոշ տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանին արեւմտյան հովանավորները հասկացրել են, որ ժամանակն է նաեւ թիմակիցների հարստացման օրինականության հարցը քննության առնել։ Մինչ իշխանությունների պատվերով ապօրինի գույքի վերաբերյալ տասնյակ գործեր են կարում նախկին եւ ընդդիմադիր գործիչների դեմ, պարզվում է՝ արեւմտյան կառույցները բավականին լուրջ ուսումնասիրություններ են կատարել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի