16 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Արդարադատության նախարարը զանգահարել է Վենետիկի հանձնաժողովի նախագահին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հեռախոսազրույց է ունեցել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Ռուստամ Բադասյանը։ «Սիրելի՛ քաղաքացիներ, այսօր իմ նախաձեռնությամբ հեռախոսազրույց եմ ունեցել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել եմ Սահմանադրության փոփոխության և հանրաքվեի նշանակման հետ կապված վերջին իրադարձություններին։ Փոխանցել եմ նաև […]

Դատախազությունը Արա Բաբլոյանի վերաբերյալ քրեական գործը կրկին վերադարձրել է քննիչին

Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դատախազությունը որոշեց` Արա Բաբլոյանի վերաբերյալ քրեական գործը կրկին վերադարձնել քննիչին՝ կրկին բավարարելով մասնակի իմ բողոքը։ Չափազանց կարևորում եմ Դատախազության սույն գործով նման դիրքորոշումը և սկզբունքային որոշումը։ Ամբողջ որոշումը ստանալուն պես հավելյալ անդրադարձ կկատարեմ»:    

Նիկոլն իմ սպասածից շատ ավելի ստոր գտնվեց. Պարույր Հայրիկյան

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլն իմ սպասածից շատ աւելի ստոր գտնուեց։ Նա ազնիւ քաղաքացիներին անելանելի վիճակի առաջ է կանգնեցնում։ Ինքը պահպանում է մերժուած ռեժիմի սահմանադրութիւնը, նախագահին, կենտրոնականի Մուկուչեանին, ընտրական օրէնսգիրքը եւ բարձրացնում սահմանադրական դատարանի անդամների հարցը։ Պարզ չէ՞ որ նախկինների պաշտօնեաներին պէտք է ոչ ասել եւ քաղաքացին ԳՈՆԷ ՄԻ ԲԱՆ […]

Ոնց ՀԺ-ի էջերում անխնա քլնգվող ու դատափետվող օլիգարխը դարձավ մէ հրաշք անձնավորություն, ոնց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը դարձավ փրկության հանրաքվեի կազմակերպիչ ․․․

Այսօր ազատ օրս էր ու վերջապես ձեռնամուխ եղա տանը դարակներս դասավորելու գործին: Անկեղծ լինեմ, եթե Նիկոլ Փաշինյանը իշխանությունը զավթած չլիներ ես` ինչպես բոլոր տղամարդիկ, կշարունակեի ծուլանալ այդ կենցաղային թեթև գործը անել: Բանն այն է, որ համարյա վստահ եմ, որ իմ տան խուզարկությունը սարերի ետևում չի և հետևաբար անհրաժեշտություն առաջացավ այսպես ասած «մուշտարու» աչքով քրքրել վաղուց […]

Փաշինյանը փողն ուզում է ամբողջությամբ իր ձեռքը վերցնել և «օրինականացնել» թալանն ու օլիգարխիկ իշխանությունը

Ինչո՞ւ է Փաշինյանն ուզում գրավել Սահմանադրական դատարանը Հարցի պատասխանը գրված է Սահմանադրության մեջ։ Սահմանադրության 169–րդ հոդվածում նշված են այն սուբյեկտները, որոնք կարող են դիմել ՍԴ։ Մայր օրենքը կոնկրետ դեպքերի համար կոնկրետ դիմող կողմ է սահմանել։ Նշված հոդվածի 8–րդ կետի համաձայն՝ ՍԴ կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել […]

ՀՀ քաղաքացի, հիշի՛ր, ապրիլի 5-ից հետո քո կյանքում առանձնապես էլի բան չի փոխվի, ինչպես չփոխվեց ապրիլի 23ից հետո։ Մաքսիմում գազը կթանկանա

Տիգրան Քոչարյանը գրում է․ «Հարգելի ՀՀ քաղաքացի, հիշի՛ր, ապրիլի 5-ից հետո քո կյանքում առանձնապես էլի բան չի փոխվի, ինչպես չփոխվեց ապրիլի 23ից հետո։ Մաքսիմում գազը կթանկանա։) *** Սիրտս վկայում է, որ Սիսթեմ օֆ ա Թանկյանը ապրիլի 4֊5-ին ձրի համերգ է տալու բյուջեի հաշվին ։) *** Յաաա, փաստորեն հանրաքվեի համար էիր ափալ֊թափալ էժան Ռայան ու Վիզ […]

Փաստեր ենք ձեռք բերել, որ մարտիմեկյան իրադարձությունները եղել են սադրանքի արդյունք. Ալեքսանդր Կոչուբաև

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես առավել վաղ հայտնել էի հանցագործության մասին հաղորդում էի ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն կապված «Մարտի 1»-ի գործի հետ: Վիկիլիքսյան հրապարակման և մեր ձեռքի տակ հայտնված տեղեկատվության համադրության արդյունքում հիմնավոր թվացող փաստեր ենք ձեռք բերել, որ մարտիմեկյան իրադարձությունները եղել են սադրանքի արդյունք: Երեկ տեղեկացա, որ ներկայացրածս հաղորդումը կցվել […]

ԱԺ-ն նախաձեռնել է հակաօրինական գործընթաց․ Ազգային օրակարգ

Սույն թվականի փետրվարի 6-ին ՀՀ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցությունը ներկայացնող 44 պատգամավորների նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստի օրակարգ մտցվեց ՀՀ Սահմանադրության 213 հոդվածի փոփոխության նախագիծ, որը առաջին ընթերցման ժամանակ չստանալով ընդունման համար բավարար ձայներ, անմիջապես դրվեց քվեարկության, շրջանցելով ՀՀ Սահմանադրության, ՀՀ ԱԺ կանոնակարգ և ՀՀ Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքների համապատասխան դրույթներով սահմանված՝ նախագիծը ՀՀ Սահմանադրական դատարան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված