Հանրաքվեից հետո իշխանությունները գնալու են ծայրահեղ արմատական պառակտման և թշնամանքի, սահմանադրական ճգնաժամ է սկսվելու. Էլինար Վարդանյան
Այն ԶԼՄ-ները, որոնք այլախոհություն են դրսևորում և չեն գովաբանում այսօրվա իշխանություններին, դառնում են ոտնձգությունների թիրախ, «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ և լուծումներ» խորագրով քննարկմանն ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը։ «Նույնը վերաբերում է նաև այն փաստաբաններին, ովքեր «մեղավոր» նշանակվածների պաշտպանությունն են իրականացնում։ Դա ռեպրեսիվ մեխանիզմ է, որն աստիճանաբար գործի է դրվում։ Երբ կլինի դատական համակարգի լիարժեք […]





































