24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Առաքել Մովսիսյանի որդուն կալանավորելու մասին որոշումը բողոքարկվել է

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդուն՝ Դավիթ Մովսիսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշումը բողոքարկվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Դավիթ Մովսիսյանի պաշտպան Աշոտ Ապրեսյանը։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Առաջին ատյանի դատարանը բավարարել էր Մովսիսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ Մովսիսյանին ձերբակալելու որոշումը եղել է ոչ իրավաչափ։

Հիշեցնենք, խաղաղ պայմաններում մահվան ելքով վերջին դեպքը գրանցվեց հունվարի 30-ին։ ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում, հրազենային վիրավորումից մահացավ ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Վահրամ Մկրտիչի Ավագյանը։ Քննչական կոմիտեն տեղի ունեցածը որակել է որպես ինքնասպանություն ու քրեական գործ հարուցել ` ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Ըստ ՔԿ-ի ներկայացրած վարկածի՝ զինծառայողն իր ինքնաձիգից կրակել է իր կրծքավանդակին։ Հարազատները չեն հավատում ինքնասպանության վարկածին. Նրանք պնդում են, որ սպանությունը ներկայացվում է որպես ինքնասպանություն ու փետրվարի 2-ին սպանված զինվորի դագաղը ձեռքներին շարժվում էին դեպի Երեւան՝ ի նշան բողոքի:

Մահացած զինծառայողի հարազատները ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպումից հետո դադարեցրել են բողոքի գործողությունը: Նույն օրը հայտարարվեց, որ ձերբակալվել է երեք համածառայակից։ Փետրվարի 4-ին ՔԿ-ն հայտնեց, որ երեք ձերբակալված անձանցից մեկին՝ Դավիթ Մովսիսյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ և քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Դ.Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու համար, ինչը դատարանը բավարարել է։ Նշենք, որ մեղադրանք է առաջադրվել նաև Վահրամ Ավագյանի երկու համածառայակիցներին։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ