02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Շիրակում ավելացել է կոռուպցիոն հանցագործությունների ցուցանիշը

ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո գտնված վարույթներով 2019թ. ընթացքում առերևույթ կոռուպցիոն դեպքերով հարուցվել է 149 քրեական գործ: Այս ցուցանիշը 42-ով կամ մոտ 40 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Ընդ որում, նշված  քրեական գործերից 91-ը հարուցվել են Շիրակի մարզի դատախազության դատախազների կողմից: Հայտնաբերված կոռուպցիոն դեպքերից 54-ն արձանագրվել է […]

Արարատի կոկորդիլոսասեր մարզպետը հրահանգել է գյուղապետերին, քաղաքապե­տերին և հրահանգել, որ ջանասիրաբար աշխատեն «այո»-ի համար. Իրավունք

Ինչպես հայտնում է մեր աղբյուրը, Արա­րատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, որն աչքի է ընկնում իր, մեղմ ասած, բա­ցասական համբավով, հիմա էլ Արարատի մարզպետարանում ագիտացիա է սկսել՝ ուղղված սահմանադրական փոփոխու­թյուններին: Մեր աղբյուրը տեղեկացնում է, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մարզպետարանի աշխատակիցների հա­մար քարոզարշավ է անում՝ մարդկանց համոզելով, որ սահմանադրական փոփո­խությունները նոր Հայաստանի առաջ բացվող միակ կանաչ ճանապարհն է: Չնա­յած նրան, որ […]

Ազատ խոսքի գլխին կախված նոր մահակ. իշխանությունը մտադիր է ընդլայնել սուտ մատնության հոդվածը. Փաստինֆո

Խոսքի եւ մամուլի ազատությանը նոր փորձություն է սպասվում։  Քրեական օրենսգրքի նախագիծը, որը շրջանառության մեջ է դրել արդարադատության նախարարությունը, կարող է ազատ խոսքի գլխին կախված  նոր մահակ դառնալ ։ Մասնավորապես, նախագիծն առաջարկում է ընդլայնել սուտ մատնության հոդվածը։ Ըստ այդմ,  սուտ մատնություն կարող է համարվել  ոչ միայն իրավասու մարմիններին հանցագործության դեպքի կամ այլ անձանց մասին սուտ տեղեկություն […]

Մարտիմեկյան ողբերգության ակունքներում կանգնած ՀԱԿ(ազգ)ային ուժերը վերագտան իրարագտան իրար և դարձյալ միավորվեցին Հայաստանը կազմաքանդելու «գաղափարի» շուրջ

Տեսեք` ովքեր են աջակցում ՍԴ դատավորներին զոռով տուն ուղարկելու մասին հակասահմանադրական հանրաքվեին «Այո»-ի ճամբարում ՀԱԿ-ի այն նույն «սաստավն» է, որով 2008թ. Տեր-Պետրոսյանը մասնակցեց 2012թ. խորհրդարանական ընտրություններին, 7 տոկոս ձայն հավաքեց ու 5 տարի շարունակ հարյուրի վրա ինքնադրսևորվեց ԱԺ ամբիոնից` ատելություն տարածելով շուրջբոլորը, փնովելով իշխանություններին` ինչպես կարող էր։ Հետո փոշիացավ, այդ թվում` նաև անջատողականության դրոշն առաջինը […]

ԿԸՀ-ն հրապարակել է «Այո» քարոզչության կողմի պատգամավորների ցանկը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո» քարոզչության կողմ պատգամավորների ցանկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` քարոզչության կողմից լիազոր ներկայացուցիչն է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը: Ներկայացված ցուցակում ներառված է խմբակցության 44 պատգամավոր` Մխիթար Հայրապետյանը, Տաթևիկ Հայրապետյանը, Հակոբ Սիմիդյանը, Լիլիթ Մակունցը, Հրաչյա Հակոբյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Ռուբեն Ռուբինյանը և այլք: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կկայանա ապրիլի 5-ին: Հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր […]

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «ԱՅՈ»-ի քարոզարշավին

Քիչ առաջ ավարտվեց Իմ քայլը» խմբակցության փակ նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստի ավարտից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կմասնակցի սահմանադրական հանրաքվեի «ԱՅՈ»-ի քարոզարշավին: Հիշեցնենք, այսօրվանից մեկնարկել է սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը, այն կտևի մինչև ապրիլի 3-ը: Հանրաքվեն տեղի է ունենալու ապրիլի 5-ին:   

«Մարտի 1-ի» գործի նյութերը թաքցվում են, որ այսօրվա դերակատարները վերախմբագրեն պատմությունը. Արփինե Հովհաննիսյան

Ակնհայտ է, որ վեց հարյուր հատորանոց գործը, որը չեն տրամադրում պաշտպանական կողմին լույս չի սփռելու 2-րդ նախագահի ու մյուսների գործի վրա, քանի որ հիմա եղածով էլ պարզ է՝ քրեական գործի հիմքը բացակայում է։ Ու այս գործում ամենակարեւոր դերակատարներից մեկը հենց ՀՔԾ-ին է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արդարադատության նախկին նախարար […]

Չեմ կարծում, որ այդ քանակի «այո» հնարավոր է օրինական ճանապարհով ապահովել. իրավաբան /տեսանյութ/

«Հենարան» մամուլի ակումբում «Ադեկվադ» միաբանության անդամ, իրավաբան Գարեգին Պետրոսյանն անդրադարձել է ապրիլի 5-ին նախատեսված Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին. հանրաքվեի մեկնարկը. սահմանադրական հանրաքվեի իրավական գնահատականը. «ՈՉ»-ի և «ԱՅՈ»-ի շտաբները: Գարեգին Պետրոսյանի խոսքով՝ հանրաքվեն բովանդակային եւ ընթացակարգային առումներով հակասահմանադրական է, նպատակի իմաստով՝  հակապետական:  Մանրամասները`տեսանյութերում: 

«Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը տեղափոխվել է հոգեբուժարան

«Էրեբունի պլազա»-ում հունվարի 23-ին կրակոցներ արձակած Արթուր Թորոսյանը դատարանի որոշմամբ տեղափոխվել է հոգեբուժարան՝ ստացիոնար դատահոգեբանական փորձաքննություն անցնելու համար։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։ Հիշեցնենք, որ «Էրեբունի պլազա»-ում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2 մասի 2-րդ 3-րդ եւ 7-րդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի