«Այո»-ի հաղթանակը բերելու է սահմանադրական կարգի փաստացի տապալման. Տիգրան Աթանեսյան /տեսանյութ/
հԱՅՈյանքին՝ Ոչ © ցիրկ հանրաքվե Վահան Ասատրյան
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` 2020 թվականի փետրվարի 13-ին «hraparak.am» կայքում հրապարակված «Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր դատվածության փաստը» վերտառությամբ եւ 2020 թվականի փետրվարի 14-ին «lragir.am» կայքում հրապարակված «Սուրեն Պապիկյանն ակնարկել է, թե ով է իր մասին գաղտնի տեղեկության արտահոսք կազմակերպել» վերտառությամբ հոդվածների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա: Այս մասին հայտնում են […]
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը գրում է․ «Ուզո՞ւմ եք իմանալ մեր իրավապահ մարմինների ողբալի վիճակը։ Հիմա ներկայացնեմ։ Իրականություն 1. Ուրեմն ԱԺ-ում կատարված հանցագործության մասին գրություն եմ ուղարկում դատախազություն եւ ՀՔԾ, որտեղ մանրամասն ներկայացնում եմ բազմաթիվ փաստական տվյալներ, որոնք ակնհայտ վկայում են հանցագործության մասին, այդ երկու մարմիններից էլ ստանում եմ ի պատասխան գրություններ, թե […]
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը: Հայկ Սարգսյանը օգտվեց իր դատավարական իրավունքից և հրաժարվեց ցուցմունք տալուց: Դատարանը հրապարակեց Հայկ Սարգսյանի նախաքննական ցուցմունքը:
Կառավարությունն ապրիլի 5-ին հանրաքվե անցկացնելու համար կհատկացնի 3 միլիարդ 447 միլիոն դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ այդ գումարից 2 միլիարդ 553 միլիոն դրամը հատկացվելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, 660 միլիոն դրամը՝ ընտրատեղամասերից օնլայն հեռարձակման համար, 234 մլն ոստիկանությանը՝ քաղաքացիներին ծանուցելու համար: Ջանջուղազյանը նշեց, որ այդ գումարի 80%-ը բաշխվելու է ընտրական հանձնաժողովի անդամներին որպես աշխատավարձ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստի […]
Politik.am կայքը «Մարտի 1»-ի ողբերգական իրադարձությունների վերաբերյալ շրջադարձային մի քանի տեսանյութ է հրապարակել, որոնք արդար դատաքննության պարագայում, ամբողջությամբ կարող են փոխել այդ արյունալի իրադարձությունների մասով դատական պրոցեսների քննության հունը: Հրապարակված տեսանյութերը նաև առաջացնում են կոնկրետ հարցեր, որոնց պատասխանները գործող իշխանությունները պարտավոր են տալ: Այդ տեսանյութերից, մասնավորապես, պարզ է դառնում, որ դեռ մինչև Հայաստանում արտակարգ դրություն […]
Այս օրերի Հայաստանը դասական անտիուտոպիա է։ Ինչ կլիներ պատմական հայտնի որոշ գործիչների հետ, եթե նրանք ապրեին այսօրվա Հայաստանում: Միանշանակ, նրանցից շատերը կկալանավորվեին, ոմանք ստիպված կլինեին երկրից չբացակայելու ստորագրություն տալ, իսկ որոշներն էլ ստիպված կլինեին Ազգային ժողովի հատուկ հանձնաժողովում պատասխանել լուլուների տարատեսակ հարցերին: Եւ այսպես. Գարեգին Նժդեհ- կկալանավորվեր Սյունիքում հատուկ դրություն մտցնելու, առանց օրինական փաստաթղթերի զինված […]
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է զինկոմիսարիատի պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու հերթական դեպքը։ Այս մասին հայտնում են ԱԱԾ-ի լրատվությունից։ Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ մարզերից մեկի զինկոմիսարիատի զորակոչային բաժնի պետը, հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ եւ իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ, 2019 թ. նախնական համաձայնության է եկել նույն զինկոմիսարիատի նախկին աշխատակցի […]
























