Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը կոճակ սեղմող աշխատել: Փաշինյանը միշտ լեգիտիմացրել է ընտրությունները /տեսանյութ/
ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի մեղադրանքները փոփոխվել են։ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասերով, իսկ Արսեն Բաբայանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասերով: Վարույթն իրականացնող մարմինը նրանց վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված […]
ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից: Դատական հայցով Հրայր Թովմասյանը դատարանից պահանջել է պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները: Հայցադիմումը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանին:
Հարգելի աջակիցներ, Կոչ ենք անում մեզ միանալ ս.թ. փետրվարի 25 ին ժամը 14:00-ին ՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացող Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստին՝ աջակցելու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Սերժ Սարգսյանի աջակիցներ
Politik.am-ը գրում է․ «Այն, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ամենեւին էլ միատարր չէ, գաղտնիք չէ հասարակության եւ ոչ մի շերտի համար։ Ի սկզբանե էլ պարզ էր, որ գաղափարական դատարկության վրա, շահերի համատեղմամբ իրար գլուխ հավաքված թիմի հետ գործ ունենք, որտեղ կան տարբեր ծագման խմբեր, որոնք որոշակի շահեր են սպասարկում։ Այդ բազմազանությունը գուցե իշխանափոխությունից կամ «թավշյա հեղափոխությունից» […]
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է ապօրինի որդեգրումների և կաշառքի համար մեղադրվող՝ Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի և Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գործով դատական նիստը։ Հիշեցնենք՝ Աբրահամյանը մեղադրվում է առողջապահության նախկին փոխնախարարին կաշառք տալու, իսկ Արսեն Դավթյանը՝ կաշառք ստանալու համար։ Այսօրվա դատական նիստին հարցաքննվել են վկաները: Նիստի ավարտից հետո Ռազմիկ Աբրահամյանի պաշտպանը […]
yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել իր ղեկավարած հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.01.2020 թվականը, այն է՝ Փաշինյանի օրոք: Ստացված գրավոր պատասխանում (կցվում է) նշված է, որ 2018 թ. մայիսի 9-ից մինչև 2020 թ. հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ […]
ԱԱԾ-ն հրաժարվել է քրեական գործ հարուցել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ գործողություններ կատարելու դեպքի առթիվ։ Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել է փաստաբան Միհրան Պողոսյանը։ Հիշեցնենք, հունվարի 30-ին փաստաբան Միհրան Պողոսյանը հաղորդում է ներկայացնում ԱԱԾ՝ վերջին ամիսներին ՀՀ բարձրագույն իշխանության ներկայացուցիչների, մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված գործողությունների մասին, որոնք փաստաբանի […]
Մեզ դիմում են բազմաթիվ քաղաքացիներ՝ առաջարկելով իրենց ներգրավումը որպես ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի «Ոչ» քարոզչական կողմի նշանակմամբ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ։ Մեծաքանակ դիմումները պատշաճ մշակելու նպատակով խնդրում ենք մինչև սույն թվականի փետրվարի 25-ը ժամը 23:00-ն [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել. Համառոտ ինքնակենսագրություն, ներառյալ՝ 1.1. ընտրական գործընթացներում առկա փորձը, 1.2. ընտրական հանձնաժողովի անդամ լինելու փորձը (այդ թվում՝ առաջադրող քաղաքական […]
























