01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«ՈՉ» քարոզչական կողմի հայտարարությունը

Մեզ դիմում են բազմաթիվ քաղաքացիներ՝ առաջարկելով իրենց ներգրավումը որպես ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի «Ոչ» քարոզչական կողմի նշանակմամբ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ։

Մեծաքանակ դիմումները պատշաճ մշակելու նպատակով խնդրում ենք մինչև սույն թվականի փետրվարի 25-ը ժամը 23:00-ն [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել.

  1. Համառոտ ինքնակենսագրություն, ներառյալ՝
    1.1. ընտրական գործընթացներում առկա փորձը,
    1.2. ընտրական հանձնաժողովի անդամ լինելու փորձը (այդ թվում՝ առաջադրող քաղաքական ուժի անվանումը),
    1.3. ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայականի թիվը և ստացման տարեթիվը,
    1.4. կուսակցական պատկանելությունը (ի սկզբանե՝ մինչ օրս),
    1.5. համառոտ աշխատանքային փորձը (ի սկզբանե՝ մինչ օրս):
  2. Այն ընտրատեղամասերը կամ բնակավայրերը, որտեղ ցանկանում եք հանդես գալ որպես հանձնաժողովի նախագահ, քարտուղար կամ անդամ:
  3. Համառոտ Ձեր մոտեցումը հանրաքվեի դրված հարցին (2-3 պարբերությունից ոչ ավել)։
  4. Կոնտակտային տվյալներ։

«ՈՉ» քարոզչական կողմ

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ