24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանը կարգադրել է «դոսյեներ» հավաքել իր պատգամավորների վրա

Politik.am-ը գրում է․ «Այն, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ամենեւին էլ միատարր չէ, գաղտնիք չէ հասարակության եւ ոչ մի շերտի համար։ 

Ի սկզբանե էլ պարզ էր, որ գաղափարական դատարկության վրա, շահերի  համատեղմամբ իրար գլուխ հավաքված թիմի հետ գործ ունենք, որտեղ կան տարբեր ծագման խմբեր, որոնք որոշակի շահեր են սպասարկում։

Այդ բազմազանությունը գուցե իշխանափոխությունից կամ «թավշյա հեղափոխությունից» հետո առաջին շրջանում չէր երեւում, քանի որ ժողովրդի ոգեւորությունը, էյֆորիան ծածկում էր ամեն բան, սակայն այժմ արդեն, երբ այդ էյֆորիան կարելի է ասել նստել է այնքան, որ գիրք նվիրելու օրվա հետ կապված նույնիսկ նախապես հասցեներ են ճշտվում, ուր պիտի այցելի Փաշինյանը, տհաճ անակնկալներից խուսափելու համար,  իշխող թիմի ներսում ճաքերը կամաց կամաց ավելի նկատելի են դառնում։

Վարկանիշի անկումը անհանգստացնում է հատկապես Նիկոլ Փաշինյանին եւ նա հասկանում է, որ որքան նվազում է իր վարկանիշը, որքան հասարակության մեջ ավելանում է էյֆորիկ թմբիրից արթնացածների թիվը, այնքան ավելի իրատեսական է դառնում այն, որ գաղափարական դատարկության վրա հիմնված թիմը կարող է պառակտվել, ու կարող է գալ մի օր, երբ ԱԺ-ում փափուկ հեղաշրջում իրականացվի, անվստահության տեսքով։

Տեղեկություններ կան, որ Փաշինյանը նույնիսկ իր սիրելի ՀՔԾ-ին կարգադրել է հետեւել բոլոր իշխանական պատգամավորներին եւ «դոսյեներ» պատրաստել նրանց վրա, որպեսզի եթե կենտրոնախույս ձգտումներ ցույց տան, հնարավոր լինի նրանց զսպել։

Այս համատեքստում չեն խորշել նույնիսկ որոշ պատգամավորների բջջային հեռախոսների բովանդակությունը ուսումնասիրել, պարզել, թե պատգամավորը ում է հաճախ զանգում, ում հետ է կապ պահում, ովքեր են նրա շրջապատում, եւ այդ շրջապատը քաղաքական առումով որքան է հուսալի կամ անբարեհույս։

Խոսվում է ավելի քան 10 պատգամավորի հետ կապված նման ստուգումների մասին, այն դեպքում, երբ պատգամավորի բջջայինը անձեռնմխելի է այնքան, որքան պատգամավորը։ Սա թերեւս իշխող ուժի ղեկավարի հիվանդագին կասկածամտության հերթական դրսեւորումն է, երբ սկսել է ամենուրեք կոռուպցիա ու հիբրիդային հեղաշրջում կասկածել, ներառյալ նաեւ՝ թիմակիցների վրա։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ