Հիմա տեսա՞ր, որ դու ես զինվորի հացը ուտում Նիկոլ Փաշինյան. Լիկա Թումանյան
Սա մի պրոցես է, որը բոլորովին կապ չունի իրավունքի, իրավականության հետ, սա քաղաքական պրոցես է, կազմաքանդում է պետության հիմքերը, որպես ժողովրդավար պետություն։ Մենք տեսնում ենք այն գործընթացը, որի ընթացքում կորցնում ենք բոլոր ինստիտուտները, որոնք ապահովում են մեր երկրի ժողովրդավարականությունը և սահմանադրականությունը,- լրագրողների հետ զրույցում ասել է ասաց քաղաքական մեկնաբան, «ArmNews FM»-ի տնօրեն Լիլիթ Թումանյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների նախագծին և հանրաքվեին։ Նրա խոսքով՝ եթե այս անօրինական հանրաքվեն իրականանա, հնարավոր է Հայաստանը միջազգային հարթակներում կորցնի իր ձայնի իրավունքը որպես ժողովրդավար պետություն:
«Իսկ ի՞նչ կարելի էր անել այն գումարը, որը նախատեսված է հանրաքվեի անցկացման համար, եթե իսկապես 7 մլն դոլարի մասին է խոսքը, հարցնում է լրագրողը,- հանրաքվե անցկացնե՞լն է հանրապետության համար առաջնահերթ, թե՞ օրինակ՝ 500 բնակարանը Գյումրիում, որովհետև 7մլն դոլարով Գյումրիում կարելի է 500 բնակարան գնել, այս գումարով կարելի էր գնել 14 միլիոն փամփուշտ, էլ չասեմ զինվորի հաց ուտելու մասին: Հիմա ո՞վ է զինվորի հացն ուտում, երբ մարդկանց բարեկեցության հաշվին Նիկոլ Փաշինյանը վերաձեւում է իր քիմքին հաճո Սահմանադրություն»: