14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Եթե Փաշինյանն աշխատում է նախկինների ընտրած ԿԸՀ-ի հետ, նշանակում է ընտրակեղծարարության մասին հայտարարությունները սուտ են. Կարինե Աճեմյան

Զսպվածության լուրջ խնդիր ունի իշխող թիմը. վարակը Նիկոլ Փաշինյանից տարածվեց իր խմբի եւ ժողովրդի մի հատված վրա, ովքեր իրենց անհաջողությունները կապում են նախկինների հետ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց նախկին ԱԺ պատգամավոր, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը՝ հավելելով, որ եթե ներկա-նախկին կտրվածքով է ընթանում քաղաքական դիսկուրսը, ապա ոչ միայն ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, այլ նաեւ ողջ ԿԸՀ 7 հոգանոց կազմին, ընտրել է նախկին Ազգային ժողովը: 

Եթե նրանք նախկին են, ուրեմն Նիկոլ Փաշինյանը չպետք է աշխատի նրանց հետ, եթե իսկապես իրականության հետ աղերս ունեն Փաշինյանի ընտրակեղծարարության մասին հայտարարությունները, դրանք նրա վարչապետության ժամանակ պետք է ջրի երես դուրս գան: Իսկ եթե Փաշինյանն աշխատում է նախկին ԿԸՀ-ի հետ, նշանակում է ընտրակեղծիքների մասին ամբողջը ստի եւ կեղծիքի վրա հիմնված արտահայտություններ են եղել եւ կան, նշեց Կարինե Աճեմյանը:

Նրա համզմամբ՝ եթե գնանք հանրաքվեի, ատելությունն ու թշնամանքը կհասնի այնպիսի աստիճանի, որ հնարավոր է բախումներ լինեն: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ