21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ընտրություն կատարածների թիվը գերազանցում է 1 միլիոնը

Քիչ առաջ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրեց ժամը 17-ի դրությամբ ՀՀ նախագահական ընտրություններին ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների մասնակցության թվաքանակը: Այսպես՝ Երևանում իր ընտրությունն է կարատել 366.620 ընտրող, որը կազմում է ընտրողների 44.45%-ը: Արագածոտնի մարզում քվեարկել է 62.655 ընտրող /54,82/, Արմավիրում՝ 101.533 ընտրող /45.20/, Արարատում 125.195 ընտրող /58.76/, Լոռու մարզում՝ 125.923ընտրող /52.94/, Շիրակի մարզում՝ 110.286 ընտրող […]

Արամ Հարությունյաննը շնորհակալություն հայտնեց Henaran.am-ին

՛՛Ազգային համաձայնություն՛՛ կուսակցության նախագահ, նախկին նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը, ով ինքնաբացարկ հայտարարեց, այսօր չի մասնակցել նախագահական ընտրություններին: Այս մասին Հարությունյանն ասաց Henaran.am-ի հետ զրույցում: Նա նշեց, որ ինքնաբացարկն արդեն բոյկոտի նշան էր, իսկ ինքն ընտրությունները համարում է անօրինական եւ չի մասնակցում քվեարկությանը:  Հարցին, թե հետևում է ընտրությունների ընթացքին, պատասխանեց. ՛՛Մի պահ նայեցի, բայց քանի որ […]

Մարդ պետք է մի քիչ խելք ունենա /ֆոտո/

“Մարդ պետք է մի քիչ խելք ունենա ու ընտրական այս փուլում խելամիտ գործի: Տվյալ պարագայում մեր հասարակության տարբեր անդամների ամենախելամիտ քայլը կլիներ սատարել թեկնածուներից որևէ մեկին և պայքարել հանուն ժողովրդավար Հայաստանի կառուցմանը: Սա լավագույն տարբերակը, բայց լինում է նաև վատագույնը: Հասկանում եմ, որ շատերը դեմ են այս ընտրություններին, բայց այստեղ էլ պետք է գործել խելամտորեն` […]

Ալավերդին ակտիվ է

Լոռու մարզի Ալավերդի քաղաքում ընտրողներն ակտիվ են: Մինչեւ ժամը 17-ը քվեարկել է 6700 ընտրող կամ ընտրողների 42%-ը: Այս մասին տեղեկացնում է մեր թղթակիցը: Այստեղ ընտրությունները բնականոն հունով են ընթանում, ընտրությունների ելքի վրա ազդող ընտրախախտումներ չեն արձանագրվել:

Դիտորդներն արձանագրել են

Նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն է անցկացնում 26 տեղական հասարակական կազմակերպություն, որոնք ներկայացնում են 6291 դիտորդ: Միջազգային կազմակերպություննեից դիտորդական առաքելություն են իրականացնում 7-ը: Միջազգային դիտորդների թիվը 632 է: Այս մասին այսօր ԿԸՀ-ում հայտնեց ԿԸՀ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Լիանա Սիմոնյանը: Նա նշեց, որ դիտորդական առաքելություն են իրականացնում նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների ներկայացուցիչները: Լիանա Սիմոնյանն ասաց, […]

Շատ ընտիր ընթանում է. ուր են թեկնածուների վստահված անձինք

Շենգավիթ համայնքի թիվ 11/26 ընտրատեղամասում ժամը 17.00-ի դրությամբ իր քաղաքացիական պարտքը կատարել է 720 ընտրող` 1361 ընտրողից: Ընտրություններն այստեղ ընթանում են նորմալ, բնականոն հունով, խախտումներ կամ ինչ-որ արտառոց դեպքեր չեն գրանցվել այս պահի դրությամբ: “Շատ ընտիր, բարձր մակարդակի ընտրություններ են: Լրիվ նորմալ իր հունով ընթանում է: Անգամ անսպասելի է, որ այսքան հանգիստ է”,-Henaran.am-ի հետ զրույցում […]

Քվեատուփերն ունեն անցքեր, ոչ թե ճեղքեր. ընտրախախտումների մասին տեղեկությունները հերքում են

Այս պահի դրությամբ ԿԸՀ-ի իրավիճակային վերլուծությունների կենտրոնում ստուգել են ընտրախախտումների մասին հիսուն տեղեկատվություն: Այս մասին լրագրողներին հայտնեց ԿԸՀ աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Նունե Հովհաննիսյանը: Նա ասաց, որ վաղ առավոտից լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Ավանի 1/6 ընտրատեղամասի քվեատուփը ճեղք ունի: Սակայն Հովհաննիսյանը բացատրեց, որ բոլոր քվեատուփերն ունեն անցքեր, ոչ թե ճեղքեր:  Տեղեկություն է տարավծել, որ 37/7 […]

Henaran.am-ի բացառիկ ռեպորտաժը կալանավայրից /ֆոտո, վիդեո/

Թիվ 13/40 տեղամասային ընտրական կենտրոնը տեղակայված է “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկում: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգի, այստեղ քվեարկությունը սկսվել է ժամը 10-ից եւ ավարտվելու է ժամը 20.00-ին: Ժամը 13:00-ի դրությամբ արդեն քաղաքացիական պարտքը կատարել էր 325 մարդ: 13/40 ՏԸՀ նախագահ Վահան Գեւորգյանն առաջին անգամ է, որ հանձնաժողովի նախագահ է լինում, այն էլ այստեղ: Իր խոսքով` […]

ԿԸՀ նախագահը կոչ է անում արհեստական միջամտությունը դադարեցնել

՛՛Դրոշմակնիքը նախ առաջինը՝ լրացուցիչ գործիք է, կան ավելի արմատական գործիքներ: Երբ անձը գալիս է տեղամաս, գրվում են նրա տվյալները, լրացվում է անձնագրի համարը, հետո նոր դրոշմակնիքը: Եթե որևէ մեկի մտքով անցնում է կրկնակի անգամ գալ ընտրատեղամաս և քվեարկել, ապա հենց արդեն այս փուլում դա հնարավոր չէ, անձնագրի համարն արդեն իրենց մոտ լինելու է՛՛,-քիչ առաջ լրագրողների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի