05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Անհաջող մահապատիժ. մահապարտը չի մահացել 20 րոպե /ֆոտո/

Օկլահոմայում մահապատժի դատապարտված տղամարդուն մահապատիժը 20 րոպե իրականանցելիս են եղել, գրում է Газета.Ru-ն:  Կլեյտոն Լոկետը մահացու սրսկման չափաբաժինը ստացել է տեղի ժամանակով 18.23-ին, սակայն 18.37-ին դեռ կենդանության նշաններ է ցույց տվել, իսկ հետո կրկին գիտակցության է եկել, ինչի պատճառով բանտի ղեկավարը կարգադրել է կանգնեցնել մահապատիժը:  Ավելի ուշ նրան 3 չափաբաժին են ներարկել, ինչից հետո նոր […]

Թոշակառուն ինքնասպան է եղել դատարանի դահլիճում

Խաբարովսկում ապրիլի 30-ին ձերբակալվել է 67-ամյա մի տղամարդ, ով մեղադրվել է բռնաբարության մեջ:  Այսօր առավոտյան դղամարդուն մեկուսարանից տեղափոխել են դատարանի դահլիճ` գործով դատավարության: Սակայն հենց դատարանի դահլիճում 67-ամյա տղամարդն ինքնասպան է եղել, տեղեկացնում է Газета.Ru-ն:  Թե ինչ տարբերակով է տղամարդը կյանքին վերջ տվել եւ միջադեպի այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Ոտքերը մեխած դատապարտյալին կտեղափոխեն հիվանդանոց

Վանաձորի քրեակատարողական հիմնարկում գտնվող 39- ամյա Արթուր Սմբատյանը  ոտքերը չի մեխել, այլ միայն մեկ ոտի բութ  եւ ցուցամատի արանքում գտնվող մաշկը: Այս մասին Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց  արդարադատության նախարարության  քրեակատարողական վարչության լրատվական վարչության պետ Գոռ Ղլեչյանը: “Դա տեւել է երեւի մեկ-մեկուկես  ժամ: Դատապարտյալին հանել են այդ վիճակից”,-ասաց նա՝ ավելացնելով, միջադեպը տեղի է ունեցել 2 օր […]

Ուկրաինական բանակը հարձակվել է Սլավյանսկի վրա. կա զոհ եւ վիրավորներ /վիդեո/

Ուկրաինական բանակի հատուկ ստորաբաժանումները այսօր վաղ առավոտյան հարձակվել են Սլավյանսկ քաղաքի վրա, այստեղ մարտեր են ընթանում, տեղեկացնում է РИАНовости–ն:  Քաղաքում լսվում են պայթյուններ և կրակոցներ, ականատեսները հաղորդել են, որ ինքնաթիռները ռեակտիվ ռումբեր են նետում Սլավյանսկի վրա, քաղաքում տագնապի նշան է, որը բնակիչներին զգուշացնում է հատուկ գործողության սկսվելու մասին, քաղաքն ամբողջությամբ արգելափակված է: Սլավյանսկի ինքնապաշտպանության ուժերն […]

Իրազեկեցին փաստաբանները /ֆոտո/

ՀՀ փաստաբանների պալատը, Պալատի երիտասարդական խորհրդի եւ փաստաբանական դպրոցի ունկնդիրների մասնակցությամբ մայիսի 1-ին՝ Աշխատանքի օրվա կապակցությամբ, Հյուսիսային պողոտայում իրականացրել են իրազեկման ակցիա, որի կարգախոսն է ՙպաշտպանված աշխատող, բարեխիղճ գործատու` հզոր հայրենիք՚: ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը աշխատանքի օրվա կապակցությամբ շնորհավորելով աշխատավորներին նշել է.ՙթե՜ հայ աշխատողը եւ թե՜ գործատուն պետք է իմանան, որ  իրենք պաշտպանված […]

Պարզվել է, թե ով էր անդամահատել կնոջն ու երեխաներին

Սանկտ-Պետերբուրգի ոստիկանությանը հաջողվել է պարզել սարսափելի սպանության հեղինակին:  Հիշեցնենք, որ երեկ անդրադարձել էինք սարսափելի միջադեպին, որը տեղի էր ունեցել նախօրեին` Սանկտ-Պետերբուրգում /Արկղում կնոջ եւ երեխաների դիակներ են հայտնաբերվել/:  Պետերբուրգի ոստիկանությունը փողոցում արկղ էր հայտնաբերել, որում կնոջ եւ երկու մանկահասակ երեխաների անդամահատված մարմիններ էին:  Սասափելի դեպքից ընդամենը մեկ օր անց պարզվել է, որ հրեշավոր արաքի հեղինակը […]

Հարբած ուղեւորն ինքնաթիռում 3 բորտ-ուղեկցորդի է ծեծել

Սանկտ-Պետերբուրգ – Անտալիա չվերթի ուղեւորն իրարանցում է ստեղծել ինքնաթիռում, գրում է Газета.Ru-ն:  Ռուսաստանցի երիտասարդը հարբած է եղել եւ ծեծի է ենթարկել երեք բորտ-ուղեկցորդների, որոնցից մեկը կին է եղել: Վերջինները լուրջ վնասվածքներ են ստացել եւ այժմ բուժօգնություն են ստանում: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ 29-ամյա տղամարդը սկսել է նեղացնել կողքին նստած ուղեւորներին եւ զանգվածային ծեծկռտուքի […]

Ուկրաինան պատրաստվում է հայց ներկայացնել Հաագայի դատարանում ընդդեմ Ռուսաստանի

Ուկրաինայի նախագահի թեկնածու Պյոտր Պրոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան մտադիր է Ղրիմի միացման հարցով Ռուսաստանի դեմ հայց ներկայացնել Հաագայի միջազգային դատարան, տեղեկացնում է РИАНовости–ն:  “Նախապատրաստվում է հայց՝ Հաագայի միջազգային դատարան, որին մասնակցում են եվրոպացի իրավաբաններ”,- ասել է նա ուկրաինական հեռուստաընկերության եթեում:  Պրոշենկոն նշել է նաեւ, որ Ուկրաինան կդիմի նաեւ Ստոկհոլմի արբիտրաժային դատարան:

Սյունիքի մարզպետին դիմում էին սոցիալական հարցերով/ֆոտո/

Հերթական ընդունելության օրը Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի մոտ մարդաշատ էր:  Ընդունելությանը մասնակցել է 31 քաղաքացի, որոնցից 20-ը դիմել էր դրամական օգնության, 8-ը՝ աշխատանքի տեղավորման, մեկական քաղաքացի դիմել էր  բնակարանի նորոգման, մենահամերգ կազմակերպելու եւ շենքի գազաֆիկացման համար: Դրամական օգնության 20 դիմումից 14-ը բավարարվել է,  ընթացքի մեջ է 4-ը, երկուսը՝ մերժվել է:  Աշխատանքի տեղավորման խնդրանքով 8 դիմումները […]

Հրայր Թովմասյանին կփոխարինի նախկին դեսպանը

ՀՀ նախագահի հրամանագրով Հայաստանի արդարադատության նախարար է նշանակվել Հովհաննես Մանուկյանը: Վերջինս Վրասատանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանն էր: Մինչ նախարար նշանակվելը մեկ այլ հրամանագրով նա ազատվել է դեսպանի պարտականություններից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված