06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Ֆինանսների նախարարության աշխատակիցը ավտոմեքենայով բախվել է աղբատարին

Սեպտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:30-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ 32-ամյա Արսեն Գասպարյանը, վարելով “Տոյոտա Կարոլա” Լ 24 79 համարանիշի ավտոմեքենան, Աճառյան փողոցում` “Դրախտ” ռեստորանային համալիրի մոտ բախվել է ճանապարհին կայանված սանմաքրման աշխատանքներ կատարող “ԶԻԼ” մակնիշի 496 OO 62 համարանիշի ավտոմեքենային, որի վարորդը Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի Խարբերդի բնակիչ, 39-ամյա Ռուբեն Սարգսյանն […]

Վերաքննիչը այսօր կքննի Օսկանյանի բողոքը

Այսօր  վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ տեղի կունենա դատական նիստ, որի ընթացքում կքննվի Վարդան Օսկանյանի բողոքը, որով պահանջվում է վերացնել ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի կողմից  25.05.2012թ. քրեական գործ հարուցելու մասին որոշումը: Տեղեկացնում են “Սիվիլիթաս” հիմնադրամից:

Ընդդիմության գլխավոր խնդիրը

Նախընտրական աշունը եւ 2013 թ. նախագահական ընտրություններին նախորդած հատվածը թեեւ  թեժ կլինի, բայց քաղաքական ուժերի միջեւ պայքարը լուրջ սրացումներով չի դրսեւորվի: Այս  կարծիքին է ԱԺ  “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: “Ժառանգությունը”, Ռուբեն  Հակոբյաանի խոսքով, ակտիվ մասնակցություն կունենա նախագահական ընտրություններին:  Նախագահական ընտրություններին “ժառանգությունը” կմասնակցի սեփական թեկնածուո՞ վ` ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի, թե՞ գուցե այլ քաղաքական ուժերի հետ միավորում կկազմի: […]

Թոխմախ գոլից դուրս է բերվել 12-ամյա տղայի մարմինը

Այսօր ժամը 16 00-ին Ոստիկանության էրեբունի բաժին ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանում գտնվող Լիոնի անունը կրող այգու` Վարդավառի արհեստական (թոխմախ գոլ) լճում երեխա է ընկել : Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, ժամանել են Ոստիկանության էրեբունի բաժնի օպերատիվ խումբը` էրէբունու Ոստիկանության պետի օպեր գծով տեղակալ Արսեն Ավոյանի գլխավորությամբ: Ոստիկանների կանչով մինչ դեպքի վայր կժամանեին […]

“Իսահակ”-ը մի քանի ջրհեղեղների պատճառ է դարձել /վիդեո/

“Իսահակ” անունով փոթորիկն անցել է Նոր Օռլեանի  կողքով, տեղեկացնում է “ИТАР-ТАСС”-ը: Քաղաքում տեղակայված հիդրոկառույցները կարողացել են դիմադրել ջրի ուժեղ հոսքին: Այնուամենայնիվ, աղետին հաջողվել է մի քանի ջրհեղեղների պատճառ դառնալ Մեքսիկական ծոցի ափերին: Տարերային աղետի պատճառով խափանվել է մի քանի բնակավայրերի  էլեկտրամատակարարումը: Ներկա պահին Լուիզիանա նահանգի շուրջ 700 հազար բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության: Փրկարար ծառայություններն […]

Երկու տարեկան տղան թունավորվել է էսենցիայից

Քիմիական նյութից (էսենցիայից) թունավորմամբ օգոստոսի 29-ին՝ ժամը 18.05-ին, Լոռու մարզի Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն քաղաքի բնակիչ` 2010 թ. ծնված Արամ Շահբազյանը։ Երեխայի առողջական վիճակը բավարար է գնահատվում:

Մարզիչն ինքնասպան է եղել սաների պարտության պատճառո՞վ

Ռուսաստանի վոլեյբոլի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Սերգեյ Օվչիննիկովին կախված են գտել խորվաթական Պորեչե քաղաքի հյուրանոցի իր համարում,գրում է խորվաթական “24sata” պարբերականը: Ոստիկանությունը չի բացահայտել մահվան հանգամանքների մանրամասները, ներկա պահին հետաքննություն է ընթանում: Հյուրանոցի աշխատակիցները եւս հրաժարվել են մեկնաբանություններ տալ: Ինչպես հաղորդում է “Советский спорт”-ը, վերջին ամիսների ընթացքում մարզիչը հաճախակի դժգոհում էր ուժեղ գլխացավերից: Ռուսական ԶԼՄ-ները գրում […]

Վրաերթի է ենթարկել կնոջը եւ փախել

Օգոստոսի 28-ին, ժամը 18.30-ի սահմաններում, “Ֆորդ-Տրանզիտ” մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Վրաստան ավտոճանապարհի 78-րդ կմ-ին դուրս գալով բանուկ մասից՝ բախվել է ճանապարհին կայանված  “ՎԱԶ-2106” մակնիշի ավտոմեքենայի, ապա վրաերթի ենթարկել նույն վայրում գյուղմթերքներ վաճառող, 1955 թ. ծնված  Մելինե  Ավագյանին: Վրաերթից հետո “Ֆորդ-Տրանզիտ” -ը բախվել է մոտակա բենզալցակայանի սյանը, իսկ վարորդը տուժողին թողնելով անօգնական` դիմել է փախուստի: Մելինե  Ավագյանը մարմնական […]

“Իսահակ” փոթորիկը հասել է ԱՄՆ-ի ափերին /վիդեո/

Առաջին կարգի դասվող “Իսահակ” կոչվող փոթորիկը օգոստոսի 29-ի գիշերը հասել է ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի ափերին, հաղորդում է “CNN “-ը: Առայժմ որեւէ տեղեկություն ավերածութունների կամ զոհերի մասին չի հաղորդվում, սակայն փոթորիկն արդեն Լուիզիանայի 100 հազար բնակիչների էլեկտրաէներգիայի խափանման պատճառ է դարձել: Ներկա պահին փոթորիկը դանդաղ է շարժվում, սակայն առաջիկա ժամերին կհասնի Նոր Օռլեանին: Նոր Օռլեանի քաղաքապետը […]

Եվս 3 հայ է սպանվել Սիրիայում

Ըստ Դամասկոսի հայոց առաջնորդարանի տեղեկատվության` Դամասկոսի Ջոբար թաղամասում անհայտ պայմաններում օգոստոսի 28-ին սպանվել են հայազգի հետեւյալ քաղաքացիները` Պետրոս Մաթոսյան` 1963 թվականին ծնված, Գեւորգ Մաթոսյան` 1966 թվականին ծնված, Լեւոն Պետրոսի Մաթոսյան` 1990 թվականին ծնված: Առաջնորդարանը ջանում է նրանց դիակները հակամարտության տարածքից դուրս բերել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

Ամենաընթերցված