14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Վիճաբանություն՝ մահացու վրաերթով

Սեպտեմբերի 8-ի գիշերը հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սևան քաղաքի երկաթգծի կայարանի մոտից  իրենց մոտ է տեղափոխվել 1977 թ. ծնված Նվեր Սերգեյանի դիակը: Ոստիկանները պարզել են, որ ժամը 23.00-ի սահմաններում նշված վայրում վիճաբանություն է տեղի ունեցել Նվեր Սերգեյանի և 1976 թ. ծնված Արամ Ղազարյանի միջև, որի ընթացքում Ղազարյանը ‘’Միցուբիշի’’ մակնիշի ավտոմեքենայով մահացու […]

Հրդեհներ` խոտածածկ տարածքներում

Սեպտեմբերի 7 -ին  ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում  ահազանգեր են ստացվել հանրապետության  տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղում այրվել է 1.5 հա,Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի մոտակայքում` 3 հա, Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում` մոտ 2 հա, Երևան-Սևան ավտոճանապարհի  30-րդ կմ-ում՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում` 1 հա խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել: Այն  մասին  տեղեկանում  ենք  ԱԻՆ  կայքէջից:

Մահացու վրաերթ

ՀՀ  Ոստիկանության  լրատվության  և  հասարակայնության  հետ  կապերի  բաժնից    Henaran.am-ին  հայտնում են, որ սեպտեմբերի 7-ին, ժամը 00.30-ին, ‘’Միցուբիշի Պաջերո’’  մակնիշի ավտոմեքենայի վարորդը   Եղվարդի խճուղում վրաերթի է ենթարկել 1952 թ. ծնված Հովհաննես  Փարվանյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն:

Հերթական ահաբեկչությունը Սիրիայում` մզկիթի մուտքի մոտ /վիդեո/

Սիրիական ընդդիմության գրոհայինը պայթեցրել է հավատացյալներին` ուրբաթ օրվա աղոթքից հետո: Ահաբեկիչը պայթեցրել է ականավորված մոտոցիկլը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մզկիթներից մեկի մուտքի մոտ: Պայթյունի զոհ է դարձել 5 զինվորական, եւս 10 մարդ վիրավոր է, հաղորդում է “AFP” գործակալությունը: Ահաբեկչությունը տեղի է ունեցել այն պահին, երբ հավատացյալները դուրս գալիս են եղել մզկիթից: Ահաբեկիչը եւս վիրավորվել է պայթյունի […]

Կտրել է երակները

Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցից ԼՂՀ ոստիկանության քաղվարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց մոտ է տեղափոխվել Ստեփանակերտ քաղաքի  Ազատամարտիկների փողոցի թիվ 23 շենքի N բնակարանի բնակիչ, 1964թ. ծնված Կ. Ղ-ն: Պարզվել է, որ Կ. Ղ- ինքնասպանություն գործելու նպատակով, տանը ածելիով կտրել է ձախ նախաբազկի արյունատար անոթները:

Կինը կտրել է իրեն բռնաբարողի գլուխը

Թուրքիայի Յալվաչ քաղաքում ոստիկանությունը ձերբակաելել է 26-ամյա մի կնոջ, ում մեղադրում են իրեն բռնաբարողի հետ դաժան հաշվեհարդար տեսնելու համար: Իր պատիվը պահելու համար 2 երեխաների մայր Նեւին Իլդիրիմը կրակել է իրեն տանջողին, կտրել գլուխը եւ տարել այն քաղաքի հրապարակ, որտեղ բարոյախրատական ճառ է կարդացել տղամարդկանց համար, գրում է “The Daily Mail”-ը: Ներկա պահին կինն իր սրտի տակ  կրում […]

Վրաերթի է ենթարկել 9-ամյա տղային

Սեպտեմբերի 6-ին, ժամը 19.00-ի սահմաններում, “Լինքոլն Թաունքար” մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ֆուչիկի փողոցի թիվ 19 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Henaran.am-ին  տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:

Շտապ. քարաթափում մայրաքաղաքի Մյասնիկյան փողոցում /ֆոտո/

Այսօր առավոտյան  ժամը 10:00-ի սահմաններում մայրաքաղաքի Մյասնիկյան  փողոցում` Կենդանաբանական այգու մոտակայքում քարաթափում է տեղի ունեցել: Այս մասին  Henaran.am-ին ահազանգեց մեր ընթերցողը: Ականատեսի խոսքով, քարաթափման պահին ճանապարհի տվյալ հատվածում, բարեբախտաբար մեքենա չի եղել, սակայն քարաթափման վայրից կարճ հեռավորության վրա գտնվող մեքենաներում խուճապ է առաջացել: Քարաթափման պահին բարձրացել է մեծ փոշու ամպ եւ փակել տեսանելիությունը: “Քարաթափում էր, […]

Թուրքիայի ափերի մոտ նավի խորտակման հետեւանքով 31 երեխա է մահացել

Թուրքիայի Իզմիր նահանգի ափերի մոտ անօրինական փախստականներ տեղափոխող  նավի խորտակման հետեւանքով 31 երեխա է մահացել, հաղորդում է “Вести”-ն: Էգեյան ծովում խորտակված նավում ավելի քան 100 մարդ  է եղել: Նրանցից 45-ին, այդ թվում` նավապետին եւ նրա օգնականին հաջողվել է փրկվել: Փախստականների մեծ մասը բանտում է գտնվում: Դժբախտ պատահարի զոհն է դարձել 58 մարդ: Մերձափնյա Մենդերես վարչական […]

Թուրքիայի ափերի մոտ խորտակվել է սիրիացի փախստականներով նավը

Առնվազն 20 մարդ է խորտակվել Թուրքիայի ափերի մոտ սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած նավաբեկության հետեւանքով, գրում է “Hurriyet”-ը: Ըստ պարբերականի` նավը, որը տեղափոխելիս է եղել շուրջ 100 փախստականների Սիրիայից եւ Իրաքից, խորտակվել է Իզմիր նավահանգստից քիչ հեռու: Տուժածներին օգնության են հասել ափամերձ պահակազորի թուրքական նավերը: Նրանց հաջողվել է փրկել 43 ուղեւորի եւ ջրից հանել 20 դիակ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված