18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Վիճաբանություն՝ մահացու վրաերթով

Սեպտեմբերի 8-ի գիշերը հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սևան քաղաքի երկաթգծի կայարանի մոտից  իրենց մոտ է տեղափոխվել 1977 թ. ծնված Նվեր Սերգեյանի դիակը:

Ոստիկանները պարզել են, որ ժամը 23.00-ի սահմաններում նշված վայրում վիճաբանություն է տեղի ունեցել Նվեր Սերգեյանի և 1976 թ. ծնված Արամ Ղազարյանի միջև, որի ընթացքում Ղազարյանը ‘’Միցուբիշի’’ մակնիշի ավտոմեքենայով մահացու վրաերթի է ենթարկել Ն. Սերգեյանին և դիմել փախուստի:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ Ա. Ղազարյանին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:

Henaran.am-ին  տեղեկացնում են ՀՀ  Ոստիկանության  լրատվության  և  հասարակայնության  հետ  կապերի  բաժնից

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ