09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Շտապ. քարաթափում մայրաքաղաքի Մյասնիկյան փողոցում /ֆոտո/

Այսօր առավոտյան  ժամը 10:00-ի սահմաններում մայրաքաղաքի Մյասնիկյան  փողոցում` Կենդանաբանական այգու մոտակայքում քարաթափում է տեղի ունեցել: Այս մասին  Henaran.am-ին ահազանգեց մեր ընթերցողը:

Ականատեսի խոսքով, քարաթափման պահին ճանապարհի տվյալ հատվածում, բարեբախտաբար մեքենա չի եղել, սակայն քարաթափման վայրից կարճ հեռավորության վրա գտնվող մեքենաներում խուճապ է առաջացել: Քարաթափման պահին բարձրացել է մեծ փոշու ամպ եւ փակել տեսանելիությունը:

“Քարաթափում էր, որեւէ խնդիր չկա, մեր մասնագետներն օպերատիվ արձագանքել են, հիմա աշխատում են, արագ կմաքրեն տարածքը”, -Henaran.am-ին  փոխանցեց Երեւանի քաղաքապետարանի շինարարության  եւ բարեկարգման վարչության պետ Սամվել Մհերյանը եւ հավելեց, որ քաղաքապետարանի աշխատակիցները մաքրում են նաեւ սարալանջը` հետագայում նման դեպքերից խուսափելու համար:

Ճանապարհի այդ հատվածի ձախ կողմում  հորդ անձրեւների ժամանակ նախկինում էլ քարաթափում արձանագրվել է: Նշենք, որ ճանապարհի այդ հատվածում երթեւեկությունը չի դադարեցվել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ