18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Գեներալ-պատգամավորի որդու BMW-ն վթարի է ենթարկվել

Այսօր՝ մարտի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում 26-ամյա Արտյոմ Հարությունյանը, վարելով BMW X6 01 PP 777 համարանիշի ավտոմեքենան, Էջմիածին-Երևան ավտոճանապարհին՝ դեպի Երևան ընթանալիս, բախվել է 55-ամյա Ռաֆիկ Կարապետյանի վարած KAMAZ 55 11 մակնիշ 27 ՍԼ 714 համարանիշի ավտոմեքենային:  Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW X6-ի […]

Հրդեհ կարաոկե-բարում

Մարտի 28-ին, ժամը 12.58 ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 50 հասցեում գտնվող “Լիբիդո” կարաոկե-բարում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.13-ին, մարվել՝ 13.18-ին: Հովացման համակարգում այրվել է մեկուսիչ շերտը:

Պարզել են ԱԺ-ում բռնկված հրդեհի պատճառը

Մարտի 27-ին, ժամը 20.51-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ՀՀ Ազգային ժողովի հերթապահից տեղեկություն էր ստացվել, որ ԱԺ կենտրոնական մասնաշենքի նկուղից ծուխ է նկատվում: Ժամը 20.53-ին դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, ավտոսանդուղք և ՃԿԿ արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը: Հրդեհը մարվել է ժամը 21.05-ին: Այրվել են ստվարաթղթի և փայտի մնացորդներ` մոտ 1 քմ մակերեսով: ՀՀ ԱԻՆ […]

15 ուսանող է զոհվել` Դամասկոսի Համալսարանի ռմբակոծման արդյունքում /վիդեո/

Դամասկոսի Համալսարանի 15 ուսանողներ զոհվել են ռմբակոծության արդյունքում: Սիրիական ԶԼՄ-ները մեղադրում են նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ պայքարող ապստամբներին, հաղորդում է “BBC”-ն: Ամենից շատ տուժել են ճարտարապետության մասնաճյուղը եւ ուսանողական ճաշարանը: Կոտրված են համալսարանի լուսամուտները, հատակին ամենուրեք արյուն է:  Դամասկոսի Համալսարանը գտնվում է Բարամկե թաղամասում: Նրանից ոչ հեռու են գտնվում ՊՆ-ը, պետական ԶԼՄ-ները եւ նախագահական նստավայրը: […]

Սեւ-մութ ուժեր խորհրդարանի գլխին. Հայկական ժամանակ

Երեկ ժամը 20.51-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բաղրամյան 19 հասցեում Ազգային ժողովի վարչական շենքի նկուղային հարկից ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը, երեք մարտական հաշվարկ եւ մեկ ավտոսանդուղք: Հրդեհը մարվել է ժամը 21.05-ին: 1 քմ տարածքում այրվել են ստվարաթղթի մնացորդներ:Թերթի թղթակիցը զրուցել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանի հետ: […]

Հրդեհ Ազգային ժողովում

Մարտի 27-ին ժամը 20.51-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բաղրամյան 19 հասցեում Ազգային ժողովի վարչական շենքի նկուղային հարկից ծուխ է նկատվում: Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարության կայք-էջը: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը, երեք մարտական հաշվարկ եւ մեկ ավտոսանդուղք: Հրդեհը մարվել է ժամը 21.05-ին: 1 քմ տարածքում այրվել են ստվարաթղթի մնացորդներ:

Սյունիքի մարզպետի թիկնապահը գիշերային ակումբում ծեծի է ենթարկել 43-ամյա տղամարդուն

Կապանում շրջանառվող լուրերի համաձայն` մարտի 26-ին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը ծեծի է ենթարկել 43-ամյա Արմեն Վարդանյանին, ով անգիտակից վիճակում տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն: Վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ Սարիկ Աթաջանյանը Henaran.am-ի հետ զրույցում հատատեց, որ վերոնշյալ անուն ազգանունով տուժողի իրենք ընդունել են, միաժամանակ նշելով, որ տեղյակ չէ ` ինչի հետեւանքով է հիվանդը հայտնվել […]

Զատիկյանի որդու մահվան պատճառը թմրամիջոցն է

Երևանի Մալաթիայի  նախկին թաղապետի որդի  Անդրանիկ  Զատիկյանի  մահը վրա է հասել սրտի պսակաձև անոթներում արյան շրջանառության սուր խանգարումից` մեթադոնային և հաշիշային ինտոքսիկացիայի ֆոնի վրա:  Այսպիսի եզրակացության են հանգել դատաբժիշկները` նշանակված փորձաքննության արդյունքում: Փորձագետները նաև եզրակացրել են, որ Ա.Զատիկյանը կենդանության օրոք տառապել է թույլ արտահայտված ընդհանուր աթերոսկլերոզով, կորոնարոսկլերոզով, սրտամկանի ծանր սնուցախանգարումով, որոնք էլ մեթադոնային և հաշիշային […]

Դժբախտ պատահար. 35-ամյա Լիլիթը ցած է ընկել պատուհանները լվանալիս

Այսօր՝ մարտի 26-ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում շտապ օգնության 1-03 ծառայության հերթապահ խումբը ահազանգել է Ոստիկանության կենտրոնականի բաժին, որ Եզնիկ Կողբացի 3/ա շենքի մոտ կնոջ դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները հայտնաբերել են նույն շենքի բնակիչ, 35-ամյա Լիլիթ Հայրապետյանի դին: Ժամանել են նաև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի