11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Հակառակորդի գնդակից զինվոր է վիրավորվել

ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 24-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից հրազենային վիրավորում է ստացել 1993թ. ծնված Իսրայել Գառնիկի Թարվերդյանը: Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Հոգեբուժարանի հրդեհի արդյունքում 38 մարդ է զոհվել /ֆոտո/

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է իրավապահ օրգաններին, առողջապահության նախարարությանը եւ մերձմոսկովյան իշխանություններին պարզաբանել Մերձմոսկավայում գտնվող #14 հոգեբուժական հիվանդանոցում տեղի ունեցած ողբերգության պատճառները, հաղորդում է “Вести”-ն: Նախօրեի գիշերը հոգեբուժարանում հրդեհ է բռնկվել, որի հետեւանքով ներսում գտնվող 41 մարդուց` 38 հիվանդ եւ բուժանձնակազմի 3 անդամներ, հաջողվել է փրկվել ընդամենը 3-ին` բուջքրոջը, ով առաջինն է հայտնել հրդեհի […]

Պապը վաճառել է թոռանը` “Facebook”-ի միջոցով

Հնդկաստանի Փենջաբ նահանգի 47-ամյա բնակիչ Ֆերոզ Խանը կկանգնի դատարանի առջեւ` նորածին թոռանը “Facebook”-ի միջոցով պայմանավորվելով վաճառելու համար: Եթե նրա մեղքը հաստատվի, ապա Խանին մինչեւ 7 տարվա ազատազրկում կարող է սպառնալ: Բացի Խանից, ձերբակալվել են նաեւ նրա 2 հանցակիցները, ովքեր օգնել են նրան կազմակերպել երեխայի վաճառքը:  Հետաքննության արդյունքում պարզվել է, որ Խանի դուստրը` Նուրին, ծննդաբերել է […]

Հայաստանն ու Լեհաստանն ունեն երկկողմ հարաբերությունների զարգացման լուրջ ներուժ

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պետքարտուղար, հայ-լեհական  միջկառավարական հանձնաժողովի լեհական կողմի համանանախագահ Տոմաշ Տոմչիկեւիչի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լեհական երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքին եւ տնտեսության տարբեր բնագավառներում համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր: Արձանագրվել է, որ Հայաստանն ու Լեհաստանն ունեն երկկողմ հարաբերությունների զարգացման լուրջ ներուժ եւ հեռանկարներ: […]

Հույն ոստիկանները հայ ցուցարարներին արցունքաբեր գազով են ցրել

Նախօերին Հունաստանի Սալոնիկ քաղաքում` Թուրքիայի հյուպատոսության առջեւ հայերի կազմակերպած ակցիան հույն ոստիկանները ցրել են արցունքաբեր գազով: Ակցիային մասնակցել է շուրջ 250 մարդ, որոնց մեծ մասը հունահայեր են եղել, գրում է “Enetenglish.gr” կայքը: Ոստիկանների հետ բախումն սկսվել է այն ժամանակ, երբ ցուցարարները պահանջել են Թուրքիայի հյուպատոսին հանրագիր փոխանցել:

Բելգիայի արքեպիսկոպոսը` մերկ ուկրաինուհիների զոհն է դարձել /վիդեո/

“FEMEN” շարժման ակտիվիստները հերթական ակցիան են անցկացրել` Ֆրանսիայում միասեռ ամուսնությունները թույլատրող օրենքի ընդունման առթիվ: Այս անգամ նրանք սուրբ ջուր են լցրել Բելգիայի կաթոլիկ եկեղեցու ղեկավարի` արքեպիսկոպոս Անդրե Լեոնարի վրա, հաղորդում է “RTL” հեռուստաալիքը: Շարժման 4  մասնակիցները` միայն ջինսե տաբատներով եւ շորտերով, ներխուժել են Բրյուսելի Ազատ համալսարան այն պահին, երբ արքեպիսկոպոսը դասախոսություն է կարդալիս եղել, եւ […]

70 զոհ` 8 հարկանի բազմահարկի փլուզման արդյունքում /վիդեո/

Բանգլադեշի մայրաքաղաքի արվարձաններից մեկում շենքի փլուզման հետեւանքով 70 մարդ է զոհվել, հաղորդում է “The Daily Star”-ը: Շուրջ 600 մարդ վիրավոր է, որոնցից 100-ին փլատակների տակից են հանել: Փրկվածների թվում է նաեւ շինության սեփականատերը, ով առաջին հարկում է գտնվել, որը միակ` ամբողջությամբ չփլուզված հարկն է: Փրկարարները շարունակում են աշխատել դեպքի վայրում: Ենթադրվում է, որ զոհերի թիվը […]

Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Գյումրիի բաժին բերման է ենթարկվել Կոլյա Ղուկասյանը

Ինչպես տեղեկացրել էինք՝ այսօր՝ ապրիլի 23-ին, Ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել էր: Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի104 հոդվածի […]

Սպանվել է ԲՀԿ-ական պատգամավորի թիկնապահը. նոր մանրամաասներ Գյումրու հին “ռազբորից” /վիդեո/

Ինչպես տեղեկացնում են “Henaran.am“-ի լավատեղյակ աղբյուրները, Գյումրիում այսօր կեսօրին տեղի ունեցած ողբերգական միջադեպը հին պատմություն ունի: Մոտ 6 ամիս առաջ Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի քավորի տղան ծեծել էր Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդուն: Քանի որ նախընտրական շրջան էր, “ռազբորը” սառեցվել էր: Մեր աղբյուրների փոխանցմամբ` Քավոր Հարութը (Գյումրիում պատգամավորի քավորին այսպես են դիմում-խմբ.) կանչել […]

Արտակարգ իրավիճակ. Երեւան մտնող ճանապարհներին զինված ոստիկաններ են

Այս պահին Երեւանը Գյումրիի հետ կապող բոլոր ճանապարհները ուժեղացված հսկողության տակ են: Մայրաքաղաք մտնող ճանապարհներին խստացված ծառայություն են իրականացնում ոստիկանական ստորաբաժանումները: Նրանք զինված են: Ինչեպես “Henaran.am“-ին տեղեկացրին Հայաստանի ոստիկանության լրատվական ծառայությունից, դա կապված է Գյումրիում տեղի ունեցած սպանության հետ: Հանցագործը զինված է եւ ներկա պահին փախուստի մեջ է գտնվում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի