13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Ջրանցքում հայտնված մեքենայից դուրս են բերել քաղաքացու դին

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 24-ին, ժամը 09:29-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արաքսավան գյուղի վերջնամասում՝ ջրանցքում, նկատվել է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Արաքսավան գյուղի վերջնամասով անցնող սելավատարում փրկարարները հայտնաբերել են «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենա (կիսով չափ ջրածածկված), որում եղել է Է. Գ.-ի (1945 […]

Հրդեհ Երեւանի ստորգետնյա ավտոկայանատեղիում. փրկարարները շենքից անվնաս տարահանել են 80 բնակչի

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 24-ին, ժամը 02:46-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ռոստոմի փողոցի թիվ 29 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիից ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ եւ արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, ՀՀ ԱԻՆ ՓԾ Հոգեբանական աջակցության […]

Երևանի բնակարաններից մեկում փրկարարները հայտնաբերել են 65–ամյա քաղաքացու դին. ԱԻՆ

Ապրիլի 21-ին, ժամը 14:04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մինաս Ավետիսյան 4-րդ փողոցի թիվ 4ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին հայտնաբերել Ն. Գ.-ի […]

Գյումրիում ցույցից հետո ոստիկան է վրաերթի ենթարկվել (ֆոտո)

Գյումրիում ցույցի ավարտին ոստիկան է վրաերթի ենթարկվել։ Դեպքը տեղի է ունեցել ուշ երեկոյան։ Նրան անմիջապես տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն։ Ոստիկանը ամբուլատոր բուժզննություն է ստացել և դուրս է գրվել հիվանդանոցից։ Դեպքը տեղի է ունեցել Թատերական հրապարակի մոտակայքում։ Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության աշխատակիցներն ու քննիչները։ Պարզվում են դեպքի մանրամասները։  

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. «Հյուսիս-հարավ» ճանապարհին բեռնատար Mercedes-ը կողաշրջվել է

Այսօր՝ ապրիլի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում՝ նոր կառուցվող «Հյուսիս-հարավ» ճանապարհին, Mercedes բեռնատար մակնիշի 704 AA 77 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բաեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, սակայն […]

Ավտովթար Գավառ-Սևան ավտոճանապարհին

Ապրիլի 20-ին, ժամը 02:35-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհին՝ դաշտամիջյան հատվածում, կողաշրջված ավտոմեքենա կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին Opel Omega մակնիշի ավտոմեքենան (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզվել) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել՝ հայտնվելով դաշտում: Տեղազննման արդյունքում զոհեր […]

Գազի արտահոսք ու պայթյուն. կան տուժածներ (տեսանյութ)

Ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի Շիրակացի փողոցում: Բախվել են Մերսեդես մակնիշի երկու մեքենաներ:ՈՒժեղ բախումից մերսեդեսներից մեկը հարվածել է փողոցում կայանած ջրամատակարար ընկերության վթարավերացման բրիգադի բեռնատար մեքենային։ Գազի արտահոսք է եղել ու  հրդեհ է բռնկվել: Բեռնատարը եւ Մերսեդես մակնիշի մեքենաներից մեկը ամբողջությամբ այրվել են: Ուղևորներին հաջողվել է ժամանակին դուրս գալ տրանսպորտային միջոցից: Նրանցից երեքը մարմնական վնասվածքներով […]

Խոշոր հրդեհ Արգավանդ գյուղում

Ապրիլի 19-ին, ժամը 00:23-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արգավանդ գյուղում գտնվող կազմակերպություններից մեկի էլեկտրական ենթակայանում: Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և չորս մարտական հաշվարկ, որոնցից երկուսն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել են: Պարզվել է, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մայրաքաղաքային փողոցի թիվ 174 հասցեում […]

Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում մեքենան շրջվել է

Ապրիլի 19-ին, ժամը 01:13-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է 2 ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են Mercedes C մակնիշի (վարորդը՝ Մ. Հ.) և Mercedes G500 մակնիշի (վարորդը՝ Կ. Ն.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով […]

Մեքենան բախվել է խանութի աստիճաններին ու շրջվել

Ապրիլի 18-ին, ժամը 03:03-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում՝ ավտոպահեստամասերի շուկայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Մ. Ա., 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ավտոպահեստամասերի խանութներից մեկի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի