23 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Երկրաշարժ Հայաստանում

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ երեկ տեղական ժամանակով ժամը 22.47-ին Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Եղեգնաձոր քաղաքից 10 կմ հարավ-արևելք, տեղի է ունեցել 2.6 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 39.710 և արևելյան երկայնության 45.440: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: […]

Վանաձորցի աշակերտը դանակահարել է դասընկերոջը

Վանաձորի թիվ հինգ դպրոցում երեկ դանակահարություն է տեղի ունեցել: Henaran.am-ի հետ զրույցում ոստիկանության տեղեկատվտության և լրատվության բաժնից հաստատեցին, որ աշակերտների միջև դանակահարություն է եղել, այս պահին քննություն է ընթանում: Մեր տեղեկություններով՝ դեպքը եղել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ: Իններորդ դասարանի աշակերտների միջև ծեծկռտուքը վերածվել է դանակահարության: Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց՝ ձախ արմնկային հոդի հատվածում ստացած վնասվածքով:  

Նյարդերից թույլերին՝ խորհուրդ չի տրվում. դայակը դաժան ծեծի է ենթարկել երեխային /վիդեո 18+/.

Դայակների թեման շարունակում է արդիական մնալ թերեւս բոլոր երկրներում: Երեխայի համար դայակ վարձել, թե ոչ, ծնողների մեծամասնությունն այս հարցին բախվում է: Իհարկե, մասնավոր դեպքերը չեն կարող ընդհանուր կարծիք ստեղծել, սակայն դրանք երբեմն սարսափեցնում են բոլորին, հատկապես` փոքրիկ երեխա ունեցող ծնողներին: Դայակի կողմից հերթական դաժան ծեծի դեպքը ցնցնել է համացանցը: Ուգանդայի ոստիկանությունը ձերբակալել է դայակին, ով […]

Կներես՝ ասաց Սերժ Սարգսյանը /վիդեո/

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Ադրբեջանի կողմից խոցված ուսումնավարժական ուղղաթիռի օդաչուների հոգեհանգստի արարողությանը հարգանքի տուրք է մատուցեկ նաեւ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նա զոհված օդաչուներից մեկի մորից ներողություն խնդրեց՝ “կներես, որ չկարողացանք փրկել”:

Բեռնատարը բախվել է երկու գնացքների հետ /վիդեո/

Համացանցում սարսափելի ավտովթարի տեսանյութ է հայտնվել, որում հսկայական բեռնատարը բախվում է երկու գնացքների: Վթարը տեղի է ունեցել Ղազախստանում, հանգստյան օրերին: Ինչպես պարզվել է, բեռնատարը միաժամանակ բախվել է մարդատար եւ բեռնատար գնացքներին, հաղորդում է Комсомольская правда-ն: Վարի արդյունքում բեռնատարի 24-ամյա վարորդը տեղում մահացել է, բարեբախտաբար, գնացքի ուղերորների թվում զոհեր չկան: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Վագրը հոշոտել է որսորդին

Տայգայում` Ռուսաստանի Պրիմորիեի շրջանում` Արմու գետի մոտ, հայտնաբերվել է տղամարդու դի: Մահացածը տեղի գյուղերից մեկի բնակիչ է` 75-ամյա որսորդ, ով մի քանի օր առաջ կորել էր: Իրավապահները կարծում են, որ տղամարդուն վագր է հոշոտել, քանի որ նրա մարմնին հայտնաբերվել են վագրի ժանիքների հետքեր: Սակայն սա նախնական վարկած է,  այժմ դատաբժշկական փորձաքննություն է իրականացվում:

Հերոս եղբորս հանգիստ թողեք… զոհված օդաչուների դիերը հանձնվել են հարազատներին

Ադրբեջանի ԶՈւ կողմից խոցված ուսումնավարժական ուղղաթիռի օդաչուների դիերը հանձնվել են նրանց հարազատներին՝ Արցախում, շաբաթ օրը՝ նոյեմբերի 22-ին, երբ հայկական  կողմին հաջողվեց ուղղաիթիռի անկման վայրից հանեցին դիերը: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով, զոհված օդաչուների հարազատներն էլ էին Արցախում: Հետմահու “Արիության մեդալով” պարգեւատրված մայոր Սերգեյ Սահակյանի, ավագ լեյտենանտ […]

Թբիլիսին մնացել է առանց էլեկտրաէներգիայի

Խոշոր վթարի հետեւանքով Թբիլիսին եւ Վրաստանի արեւելյան մասը նախորդ գիշեր մնացել է առանց էլեկտրաէներգիայի, գրում է РИА Новости-ն: Թբիլիսիի էներգամատակարարման “Թելասի” ընկերությունից հայտնել են, որ էլեկտրականության մատակարարման խափանման պատճառը եղել է խոշոր կայաններից մեկում տեղի ունեցած վթարը:

Ավտոմեքենան գլորվել է ձորակը

Նոյեմբերի 22-ին, ժամը 02.35-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի ոլորաններում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել մոտակա ձորակը, տուժածներ չկան. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Երևան – Վանաձոր ավտոճանապարհի 45-րդ կմ-ում՝ ՈՒշի գյուղի սկզբնամասում, […]

Գետաձին 12 դպրոցականների է սպանել

Օրերս ողբերգական միջադեպ է տեղի ունեցել Նիգերիայում: 12 դպրոցականներ նավակով հատելիս են եղելՆիգերիայի մայրաքաղաքը երկու մասի բաժանող գետը, երբ գետաձին հարձակվել է նավակի վրա եւ խորտակել այն, հայտնում է Вести.Ру-ն: Արդյունքում 12-13 տարեկան 12 աշակերտ է մահացել՝ յոթ աղջիկ եւ հինգ տղա: Փրկարարներն արդեն հանել են երեխաների դիերը գետից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի