Մահացել է հայտնի գրող Սամվել Մկրտչյանը

55 տարեկան հասակում երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է հայտնի գրող, հրապարակախոս, թարգմանիչ Սամվել Հենրիկի Մկրտչյանը՝ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ամուսինը: Ս.Մկրտչյանը ծնվել է 1959 թվականին Թալինում։ Ավարտել է է Լենինականի (այժմ` Գյումրի) թիվ 20 միջնակարգ դպրոցը, այնուհետեւ` Վ․ Բրյուսովի անվան համալսարանը (1983)։ Աշխատել է “Աստղիկ” հանդեսում, ինչպես նաեւ “Անդրադարձ”, “Ար”, “Առավոտ”, “Գրական թերթ” պարբերականներում։ […]