12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Հերոս եղբորս հանգիստ թողեք… զոհված օդաչուների դիերը հանձնվել են հարազատներին

Ադրբեջանի ԶՈւ կողմից խոցված ուսումնավարժական ուղղաթիռի օդաչուների դիերը հանձնվել են նրանց հարազատներին՝ Արցախում, շաբաթ օրը՝ նոյեմբերի 22-ին, երբ հայկական  կողմին հաջողվեց ուղղաիթիռի անկման վայրից հանեցին դիերը:

Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով, զոհված օդաչուների հարազատներն էլ էին Արցախում:

Հետմահու “Արիության մեդալով” պարգեւատրված մայոր Սերգեյ Սահակյանի, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանի, լեյտենանտ Ազատ Սահակյանի աճյուններն այսօր երեկոյան իրենց տներից կտեղափոխեն Երեւանի Նոր-Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցի:

Ինչպես Henaran.am-ին հայտնեցին Չարենցավանից, Ազատ Սահակյանի հարազատները չեն թույլատրում լրագրողների մուտքը իրենց տուն: “Հերոս եղբորս հանգիստ թողեք… էդքան մի նկարեք ”,- ասել են Ազատի քույրերը :

Հիշեցնենք, մինչեւ դիակի դուրս բերումը խոցման վայրից, Ազատի հարազատները վստահ էին, որ իրենց որդին ողջ է եւ տուն է վերադառնալու:

 

Լուսանկարում Ազատ Սահակյանն է

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ