22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

BMW-ն 30 մետր դուրս է թռել ճանապարհից. բժիշկները պայքարում են վարորդի եւ ուղեւորի կյանքի համար

Կոտայքի մարզում, այսօր՝ ապրիլի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։30-ի սահմաններում BMW մակնիշի 37 CC 003 համարանիշի ավտոմեքենան Գառնի-Ողջաբերդ ավտոճանապարհի Ողջաբերդ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ մոտ 30 մետր «օդային թռիչքի» արդյունքում հայտնվել քաղաքացու հողամասում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդն ու ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր […]

Նավակով մտել է Սևանա լիճ և չի վերադարձել. հայտնաբերվել է դատարկ նավակը

Ապրիլի 13-ին, ժամը 22:05-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի մոտակայքում քաղաքացին նավակով մտել է Սևանա լիճ (մոտ 50 մ) և չի վերադարձել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության և հրշեջ փրկարարական վարչության օպերատիվ խմբերը և հատուկ ջրափրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Արծվանիստ գյուղի բնակիչ՝ 1971 թ. ծնված Հ. […]

Առեւտրի կենտրոն վագր է մտել /տեսանյութ/

Խաբարովսկի «Էներգոպլազա» առեւտրի կենտրոն է մտել վագր։ Միջանցքներում զբոսնող կենդանուն պատահաբար նկատել է առեւտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցը։ Այժմ ոստիկանությունը փորձում է պարզել, թե ինչպես կարող էր վագրը հայտնվել քաղաքի կենտրոնում գտնվող առեւտրի կենտրոնում։  

Երևանի Ֆրանսիական միջազգային դպրոցի շենքի պատին ճեղքեր են հայտնաբերվել. 210 մարդ տարահանվել է

Ապրիլի 13-ին, ժամը 09:38-ին ՀՀ ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆրանսիական միջազգային դպրոցի 2-րդ հարկի պատի երկայնքով առաջացել է ճեղք: Մինչ փրկարարների` դեպքի վայր հասնելը 170 աշակերտ, 30 մանկավարժ և 10 տեխաշխատող տարահանվել են դպրոցից: Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր են մեկնել  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արձագանքման խմբերը, […]

Հզոր պայթյուն Թուրքիայի Թեքիրդաղ նահանգում

Ապրիլի 12-ի առավոտյան Թուրքիայի Թեքիրդաղ նահանգի Չերքեզքյոյ շրջանում հզոր պայթյուն է որոտացել: Թուրքական «Haberler.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել Չերքեզքյոյում գտնվող մի տեքստիլ գործարանում: Պայթյունի պատճառով գործարանում վտանգավոր քիմիական նյութերի արտահոսք է տեղի ունեցել, ինչի հետևանքով վիրավորվել է 29 աշխատակից: Դեպքի վայր են ժամանել շտապօգնության, հրշեջ և ոստիկականական ստորաբաժանումներ: Պայթյունի հետևանքով Չերքեզքյոյ արդյունաբերական կենտրոնի […]

Գյուղի մերձակայքում ական է հայտնաբերվել

Ապրիլի 10-ին, ժամը 18:27-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ազատան գյուղի գերեզմանատան մոտակայքում հայտնաբերվել է ականանման առարկա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գյուղի հարավ-արևմուտքում՝ դաշտամիջյան հատվածում, հայտնաբերվել է 100 մմ արկանման առարկա, ինչը տեղափոխվել է ոստիկանության Ախուրյանի բաժին: Ստացված տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ ՊՆ թիվ № զորամասի և ԱԱԾ […]

Երեխան ցած է ընկել մեծ արագությամբ ընթացող մեքենայից /տեսանյութ/

Սարսափելի կադրեր են հայտնվել համացանցում։ Միջադեպը տեղի է ունեցել Եսսենտուկիում։ Մեքենան մեծ արագությամբ ընթանալիս է եղել, երբ վարորդը շրջադարձ է արել ու այդ պահին վարորդի կողքին նստած երեխան ցած է ընկել մեքենայից։ Վարորդը չի նկատել եւ շարունակել է ընթացքը։ Չի կանգնել նաեւ ականատեսը։  Մանրամասները՝ տեսանյութում

Խոշոր ավտովթար Դիլիջանի թունելի մոտ. տասնյակ վիրավորներ

Դիլիջանի թունելի հարեւանությամբ նախօրեին՝ ապրիլի 10-ին, տեղի ունեցած խոշոր վթարի հետեւանքով վիրավորների թիվը հասել է 13-ի: Ոստիկանության փոխանցմամբ, ապրիլի 10-ին, ժամը 8.30-ի սահմաններում, Երեւան-Սեւան-Իջեւան ճանապարհի 78-րդ կմ-ին իրար են բախվել «Դեյվու կոռանդո» եւ «Ֆոլքսվագեն կռաֆտեռ» մակնիշի ավտոմեքենաները: Պատահարի հետեւանքով «Դեյվու կոռանդո»-ի վարորդը, 2 ուղեւորը, «Ֆոլքսվագեն կռաֆտեռ»-ի 10 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Shamshyan.com-ի փոխանցմամբ, […]

Հրդեհ Կազանի Բոլոր կրոնների տաճարում․ կա զոհ /տեսանյութ/

Կազանի Բոլոր կրոնների տաճարում հրդեհ Է բռնկվել, ինչի արդյունքում մեկ հոգի մահացել է։ Մահացած տղամարդու ինքնությունը հայտնի չէ։ Հրդեհը սկսվել է ձեղնահարկում, դրա մակերեսը կազմել է 200 քառակուսի մետր։   Հրդեհի բռնկման պատճառի մի շարք վարկածներ կան՝ տեխնիկական պատճառներից մինչեւ մտադրված հրկիզում։    

Եգիպտոսում երեք ամսով արտակարգ իրավիճակ է հայտարարվել /տեսանյութ/

Եգիպտոսում տեղի ունեցած ահաբեկչական շարքից հետո երկրի նախագահը երկրում երեք ամսով արտակարգ դրություն է հայտարարել։ Հիշեցնենք, որ երկու քաղաքների եկեղեցիներում տեղի ունեցած պայթյունների արդյունքում մոտ 50 զոհ եւ տասնյակ վիրավորներ կան։ Ահաբեկչությունները բողոքի հզոր ալիքներ են բարձրացրել Եգիպտոսում։ Տանտա քաղաքի փողոց են դուրս եկել հարյուրավոր մարդիկ, նրանք բողոքում են երկրի իշխանություններից։ Մանրամասները՝ տեսանյութում

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի