08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Կամրացվեն Արաքս գետի վթարային ափերը

ՀՀ կառավարությունը 677,600.0 հազար դրամ է հատկացնում «Մելիորացիա» ՓԲԸ-ին Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում հակահեղեղային միջոցառումներ իրա­կա­նացնելու համար: Գործադիրի՝ մարտի 17-ին ընդունած  որոշման համաձայն՝ մասնավորապես կամրացվեն Արաքս գետի վթարային վիճակում գտնվող ափերը ՀՀ Սյունիքի, Արարատի եւ Արմավիրի մարզերի որոշակի տարածքներում, կմաքրվեն Սեւանա լիճ թափվող Գավառագետ եւ Մարտունի գետերի հուները, կմաքրվի ՀՀ Արարատի մարզի Նարեկի […]

Ոչնչացվել է առգրավված ձկնորսական ցանցերի և լողամիջոցների հերթական խմբաքանակը

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հրամանով ձևավորված աշխատանքային խմբի հերթական գործողությունների արդյունքում այսօր սահմանված կարգով իրականացվել է փետրվարի 1-ից մինչ օրս «Սևանա» ազգային պարկի աշխատակիցների կողմից լճում և ափամերձ տարածքներում հայտնաբերված ապօրինի որսագործիքների և լողամիջոցների հաշվառման և ոչնչացման աշխատանք: Մասնավորապես ոչնչացվել են՝ 150 ձկնորսական ցանց, 127 խեցգետնաորսիչ, 2 ռետինե և 1 թիթեղյա լողամիջոց: Նույն ժամանակահատվածում ՀՀ […]

Մեկնարկել է “Օզոնաանվտանգ այլընտրանքային նյութերի ուսումնասիրություն” ծրագիրը

Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում տեղի է ունեցել “Օզոնաանվտանգ այլընտրանքային նյութերի ուսումնասիրություն” ծրագրի շահագրգիռ կողմերի մեկնարկային հանդիպումը: Հանդիպումը կազմակերպվել է ՀՀ բնապահպանության նախարարության Օզոնի ազգային կենտրոնի և  Միավորված ազգերի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) համատեղ ջանքերով: Հանդիպման ընթացքում ծրագրի աշխատանքային թիմը, ի դեմս՝ Օզոնային շերտի հարցերով ազգային համակարգող Լ. Ղահրամանյանի, փորձագետներ Հ. Կարապետյանի, Ա. Ասծատրյանի, Ար. Ասծատրյանի, […]

Անտառների սպանդ Ճակատենի անտառպետության տարածքում․ ՀԲՃ

Զանգվածային անտառհատումների մասին ահազանգերը ցավոք շարունակվում են։ Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը հերթական ահազանգն ու լուսանկարներն է ստացել Սյունիքի մարզից, որի համաձայն ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության Ճակատենի անտառպետության տարածքում կան հեկտարներով ոչնչացված անտառներ։ Ահազանգում մասնավորապես նշված է․ «Սա ընդամենը մի փոքր մասն է այն տասնյակ հեկտարներից, որոնք հատվում են ամբողջ տարածաշրջանում: […]

178 երկրներում, ինչպես եւ ՀՀ-ում մեկ ժամով կանջատեն լույսերը

Այս տարի «Մոլորակի ժամը» տեղի կունենա վաղը` ժամը 20:30-ին: Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի և համագործակցության բաժնի ղեկավար Հերմինե Հակոբյան այս մասին հայտնել է լրագրողներին եւ հավելե, որ այս տարին ռեկորդային է, քանի որ միացել է 178 երկիր, ինչպես նաև ռեկորդային է Հայաստանի համար՝ նախաձեռնությանը միացած քաղաքների թվի առումով: Միավորել մարդկության […]

ՀՀ 8 քաղաքներ կմասնակցեն «Մոլորակի ժամ» համաշխարհային արշավին

Հայաստանի 8 քաղաքներ մարտի 19-ն կմասնակցեն«Մոլորակի ժամ» համաշխարհային արշավին, նպատակն է հասարակությանը, բիզնես աշխարհին, համայնքներին և այլ շահագրգիռ կողմերին միավորել՝ լույսերը մեկ ժամով անջատելու գաղափարի շուրջ՝ հանուն մեր մոլորակի կենսական պայմանների և ռեսուրսների պահպանման: ԷկոԼուրը ճշտեց, թե ԵՄ-ի նախաձեռնած Քաղաքապետերի Դաշնագրին միացած Հայաստանի որ քաղաքներն են մասնակցելու այս արշավին: «Մոլորակի ժամ» արշավին  կմասնակցեն Երեւանը,  Սպիտակը, […]

Դեյվիդ Մորիսոնը պարգևատրել է բնապահպանության նախարարության ոսկե մեդալով

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի/ CNF/ գործադիր տնօրեն Դեյվիդ Մորիսոնին, ով տարածաշրջանում ավարտում է իր առաքելությունը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից նախարար Ա. Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով Դեյվիդ Մորիսոնին սերտ համագործակցության և նվիրված աշխատանքի համար, ընդգծել է, որ շնորհիվ վերջինիս մասնագիտական և մարդկային բարձր […]

Սկսել են մաքրել մայրաքաղաքի ջրանցքների ու գետերի հուները

Գարնան առաջին օրվանից մաքրվում են մայրաքաղաքի վարչական շրջաններով անցնող գետերի ու ջրանցքների հուները: Գործընթացի հիմնական նպատակը բարձրադիր հատվածների ձնհալի, ինչպես նաև գարնանային տեղումների ժամանակ հնարավոր հեղեղումներից խուսափելն է: Միաժամանակ հեռացվում է տիղմն ու այս կերպ կանխվում է նաև տհաճ հոտի տարածումը միջավայրում, իսկ ջրի հոսքը դառնում է անարգել: Կուտակված աղբը հենց տեղում հատուկ տեխնիկայով տեղափոխվում […]

էջմիածնի քաղաքապետը վրդովված է

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը Ֆեսբուկյան իր հարթակում գրառում է կատարել եւ նշել. «Սաստիկ վշտացած եւ վրդովված եմ, քանի որ այս գիշեր էջմիածնի հիմնական խճուղու եւ Էջմիածնի՝ Արցախյան հաղթանակը խորհրդանշող հուշարձանի տարածքից գողացվել են տուաներ ու արծաթափայլ եղեւնիներ: Քաղաքապետարանի աշխատակազմն ամեն ինչ անում է էջմիածինը բարեկարգելու, կանաչապատելու, ծաղկաստանի վերածելու համար: Մշտապես ոռոգվող կանաչապատ տարածքների ստեղծումը մեր […]

Ո՞ր ուղղությամբ են տարվել թափառող կենդանինները. ոստիականությունը փորձում է պարզել

Կեսգիշերին անհայտ անձիք ապօրինաբար ներխուժել են «Յունիգրաֆ իքս» ընկերության կլինիկայի տարածք եւ իրենց հետ տարել կլինիկայում գտնվող կենդանիների։ «Յունիգրաֆ իքսը» ընկերությունից Henaran.am-ին հայտնեցին, որ դեպքի առնչությամբ ահազանգել է ոստիկանություն, որին  անմիջապես արձագանքել են եւ ժամանել  դեպքի վայր։ «Յունիգրաֆ իքսը» հույս է հայտնում, որ շատ արագ կբացահայտվի ապօրինություն գործած անձանց ինքնությունը։ Ընկերությունից նաեւ տեղեկացրեցին, որ կլինիկայից տարվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված