24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

178 երկրներում, ինչպես եւ ՀՀ-ում մեկ ժամով կանջատեն լույսերը

Այս տարի «Մոլորակի ժամը» տեղի կունենա վաղը` ժամը 20:30-ին:

Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի և համագործակցության բաժնի ղեկավար Հերմինե Հակոբյան այս մասին հայտնել է լրագրողներին եւ հավելե, որ այս տարին ռեկորդային է, քանի որ միացել է 178 երկիր, ինչպես նաև ռեկորդային է Հայաստանի համար՝ նախաձեռնությանը միացած քաղաքների թվի առումով:

Միավորել մարդկության ջանքերը կլիմայի փոփոխության դեմ մղվող պայքարում և մեկ ժամով անջատել լույսերը, սա է «Մոլորակի ժամ»-ի նպատակը, որը կարեւորեց  Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը եւ նշեց, որ Հայաստանում յուրաքանչյուր քաղաքացի մտածի իր բնապահպանական հետքի մասին, չօգտագործի շատ էներգիա, կամ միայն անհրաժեշտության դեպքում օգտագործի. «Ակցիայի հիմնական նպատակը մարդկանց իրազեկման բարձրացումն է»:

ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը իր հերթեին նույնպես կարեւորել է, եւ նշել , որ կլիմայի փոփոխությունն իր աղետալի հետևանքներն ունի բնապահպանության, գյուղատնտեսության, էներգետիկայի ոլորտների վրա. «Կարող եմ վստահեցնել, որ այս պայքարում մեր նախարարությունը, մեր համակարգը միասնական է եւ կարեւորում է արեւային էներգիան»:

Փոխնախարարը նաեւ հայտնց, որ այս տարի ընդունվելու է երրորդ եռամյա էներգախնայողության ծրագիրը. «Մենք անում ենք մեր հնարավորությունների շրջանակներում և դրանից դուրս ամեն ինչ, մասնակցում ենք բոլոր համապատասխան ծրագրերին, որոնք նպաստում են էներգախնայողությանը և վերականգնվող էներգիայի զարգացմանը»:

ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի Կլիմայի փոփոխությունների ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը հայտնեց, որ այսօր պարտադիր նոր կառուցվող շենքերը էներգախնայող պետք է լինեն եւ ամենաճիշտ ճանապարհը խնայողաբար օգտագործելն է:

Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը կարևորելով ակցիան հայտնեց, որ նախարարությունն ավանդաբար միանում է ակցիային.  «Բնապահպանական խնդիրները համամարդկային խոշոր հիմնահարց է: Բնապահպանական մշակույթը, գիտակցությունը պետք է գերակայի հասարակության մեջ»:

 

Հիշեցնենք, որ սիրողական հեծանվասպորտի զբոսաշրջության ֆեդերացիան վաղը Մաշտոցի պուրակից ժամը 20:30-ին կվանկարկի հեծանվային երթ, որին կմասնակցեն բազմաթիվ քաղաքացիներ, պատգամավորներ, պաշտոնյաներ դեսպաններ: Այս մասին տեղեկացրել է ֆեդերացիայի նախագահ Արման Անտոնյանը:

Իսկ 55 հանրակրթական դպրոցներ նույնպե սմիացել են ակցիային եւ կկազմակերպեն «Մոլորակի ժամ» օրվան նիվիրված միջոցառումներ:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ