20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանը դեմ է քվեարկել /Տեսանյութ/

Ռուսաստանը վետո է դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բանաձեւի վրա, որը կոչ է անում բոլոր երկրներին կանխել սպառազինությունների մրցավազքը տիեզերքում: Բանաձևի նախագիծը  ներկայացրել են ԱՄՆ-ը և Ճապոնիան: ԱՄՆ-ը նախազգուշացրել է, որ Ռուսաստանը, ենթադրաբար, ստեղծում է տիեզերական, հակաարբանյակային միջուկային զենք: Մինչդեռ ի պատասխան դրա՝ Ռուսաստանը հայտարարել է, որ «խստորեն հավատարիմ է» գործող պայմանագրին: Չորեքշաբթի օրը ներկայացված նախագծում […]

Դուբայի օդանավակայանում քաոս է տիրում /Տեսանյութ/

Դուբայում շարունակվում են աննախադեպ տեղումները, քանի որ ԱՄԷ-ն և Օմանը տարերային փոթորիկների ազդեցության տակ են: Հորդառատ անձրևները շարունակում են հեղեղել Պարսից ծոցի երկրները՝ փողոցներում առաջացնելով գետեր և խաթարելով թռիչքները աշխարհի երկրորդ ամենաբանուկ օդանավակայանում: Դուբայի միջազգային օդանավակայանը նախազգուշացրել է «շատ բարդ պայմանների» մասին և որոշ ուղևորների խորհուրդ է տվել չժամանել ջրով հեղեղված տարածքների պատճառով: Իսկ հյուսիսում […]

Դուբայում ջրհեղեղ է /Տեսանյութ/

Դաժան փոթորիկը հարվածել է Արաբական Միացյալ Էմիրություններին, ինչի արդյունքում Դուբայյը կասեցրել  է թռիչքները: Հորդառատ անձրևները հեղեղել են Պարսից ծոցի որոշ երկրներ՝ առաջացնելով ջրհեղեղ ամբողջ տարածաշրջանում և խաթարելով աշխարհի ամենաբանուկ միջազգային օդանավակայանի չվացուցակը: Օմանի իշխանությունները հայտնել են, որ ջրհեղեղի հետևանքով առնվազն 18 մարդ է զոհվել: Մի քանի նահանգներում մեկ օրում գրանցվել է մոտ մեկ տարվան համարժեք […]

Պակիստանում կայծակն ու հեղեղումները տասնյակ մարդկանց են սպանել. /Տեսանյութ/

Պակիստանի հարավ-արևմուտքում առնվազն 39 մարդ է զոհվել մի քանի օր  եկած  անսովոր հորդառատ անձրևների պատճառով: Զոհվածներից ոմանք ֆերմերներ են, որոնց կայծակը հարվածել է ցորենի բերքահավաքի ժամանակ: Առցանց պատկերները ցույց են տալիս գյուղատնտեսական հողատարածքներ, որոնք ամբողջովին հեղեղված են անձրևաջրերով: Հեղեղումները խաթարել են նաև էլեկտրամատակարարումը և տրանսպորտային ցանցերը: Հիշեցնենք,որ 2022 թվականին աննախադեպ ջրհեղեղի հետևանքով երկրի մեկ երրորդն […]

Ջրհեղեղի պատճառով 33 մարդ է զոհվել. /Տեսանյութ/

Աֆղանստանում հորդառատ անձրևների հետևանքով սկսվել են հեղեղումներ, որի պատճառով 33 մարդ է զոհվել և   27-ը վիրավորվել: Իշխանությունները հայտնում են, որ զոհերի մեծ մասը տանիքի փլուզումից են մահացել: Մոտ 600 տուն վնասվել կամ ավերվել է, 200 գլուխ անասուն սատկել է, մոտ 600 կմ (370 մղոն) ճանապարհ է ավերվել, և մոտ 800 հեկտար (1975 ակր) գյուղատնտեսական հողատարածք […]

Կոլումբիայում  երաշտ է սկսվել. /Տեսանյութ/ .

Ցամաքած Բոգոտան գնում է արտակարգ միջոցների ջրի ռացիոնալ բաշխումը կազմակերպելու համար, որոնցից մեկը  չորս րոպե տեւողությամբ ցնցուղներն են: Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայի մոտ տասը միլիոն բնակիչներ ստիպված են լինում չափաբաժիններով ջուր ստանալ սաստիկ երաշտի պատճառով: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Էլ Նինյո կլիմայական երևույթը ջրամբարների մակարդակը հասցրել է տասնամյակների ընթացքում ամենացածր կետին: Պաշտոնյաները […]

Աշխարհը մարտին շոգի նոր համաշխարհային ռեկորդ է գրանցել. /Տեսանյութ/

Եվրոպական կլիմայական գործակալությունը նշում է, որ օվկիանոսի մակերևույթի ջերմաստիճանը նույնպես հասել է նոր ռեկորդի՝ բարձրացնելով էքստրեմալ եղանակի վտանգը: Եվրոպայի կլիմայի մոնիտորինգի գործակալության տվյալներով՝ աշխարհը հենց նոր զգացել է իր ռեկորդային ամենատաք մարտը՝ պատմական շոգի 10-րդ անընդմեջ ամիսը: Հատկանշական է, որ  ծովի մակերևույթի ջերմաստիճանը նույնպես գրավել  է նոր ռեկորդներ: Եվրոպական միության «Կոպեռնիկուս» կլիմայի փոփոխության ծառայությունը (C3S) […]

Ամերիկացին թռչունների ապօրինի որս է կատարել և սպանել շուրջ 3.600 արծիվների. /Տեսանյութ/

48-ամյա ամերիկացին մեղավոր է ճանաչվել սպիտակագլուխ ծովարծիվների ապօրինի որսի և վաճառքի համար: Թրևիս Ջոն Բրենսոնը 2015թ-ից սկսած կրակել է թռչուններին և վաճառել նրանց մասերն ու փետուրները սև շուկայում: Հուլիսի 31-ին դաշնային դատարանում նրան սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում և մոտ 250,000 դոլարի տուգանք (195,000 ֆունտ): Հիշեցնենք, որ սպիտակագլուխ ծովարծիվը Միացյալ Նահանգների ազգային թռչունն է […]

Բանանի գինը կաճի ջերմաստիճանի բարձրացման հետ. /Տեսանյութ/

Բանանը պատրաստվում է թանկանալ, քանի որ կլիմայի փոփոխությունը հարվածում է շատ սիրված մրգին, BBC News-ին ասում է ոլորտի աշխարհի առաջատար փորձագետներից մեկը: Բանանի համաշխարհային ֆորումի ավագ տնտեսագետ Պասկալ Լյուն ասում է, որ կլիմայի ազդեցությունը «հսկայական սպառնալիք» է բանանի մատակարարման համար՝ բարդացնելով արագ տարածվող հիվանդությունների ազդեցությունը: Ֆորումը երեքշաբթի օրը կհանդիպի Հռոմում՝ լուծելու պտղի առջև ծառացած մարտահրավերները: […]

Արկտիկան՝ առանց սառույցի. /Տեսանյութ/

Կոլորադոյի Բոուլդերի համալսարանի գիտնականների կանխատեսմամբ՝ Արկտիկայում առաջիկա մի քանի տարիների ընթացքում կվերանա ծովի սառույցը: Արկտիկան համարվում է սառույցից զերծ, երբ սառույցով ծածկված օվկիանոսի տարածքը մեկ միլիոն քառակուսի կիլոմետրից պակաս է: Հետազոտողները կանխատեսում են, որ 2020-2030 թվականների ընթացքում ջերմոցային գազերի արտանետումների բոլոր իրավիճակներով Սառուցյալ օվկիանոսը կարող է առաջին անգամ սառույցից զերծ մնալ օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի