20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Կլիմայի փոփոխության պատճառով բևեռային արջերը սովի են մատնվում. /Տեսանյութ/

Որոշ բևեռային արջեր սովի են մատնվում, քանի որ Արկտիկայի ծովի սառույցը հալվում է, և նրանք չեն կարողանում իրենց սննդակարգը հարմարեցնել ցամաքում ապրելուն, պարզել են գիտնականները: Արկտիկայի խորհրդանիշ համարվող արջերը սովորաբար սնվում են փոկերով, որոնց բռնում են ծովում գտնվող սառցաբեկորների վրա: Բայց քանի որ սառույցը անհետանում է տաքացող աշխարհում, շատ արջեր ավելի շատ ժամանակ են անցկացնում […]

Հակոբ Սիմիդյանը չկարողացավ. Ժողովուրդ

2022 թվականին, Ազգային ակադեմիայի գնահատականով, Սեւանում եղել է 4700 տոննա Սիգ, 2023-ին՝ 3900 տոննա։ Փաստը մնում է փաստ, որ Շրջակա միջավայրի նախարարության նախարար Հակոբ Սիմիդյանը այդպես էլ չկարողացավ կատարել իրեն հանձնարարվածը եւ չվերահսկեց ապօրինի ձկնագողությունը։ Վարչապետ Փաշինյանը երեկ Կառավարության նիստում Սիմիդյանի վրա բարկացավ, ակնարկեց, որ նրան հանձնարարված աշխատանքները մնում են անկատար։ Սիմիդյանը, ի պատասխան, նշեց. […]

Գլոբալ տաքացումը շարունակվում է /Տեսանյութ/

Համաձայն ԵՄ կլիմայական ծառայության տվյալների՝ գլոբալ տաքացումն առաջին անգամ մեկ տարվա ընթացքում գերազանցել է 1,5C-ը: Համաշխարհային առաջնորդները 2015-ին խոստացել են փորձել սահմանափակել ջերմաստիճանի երկարաժամկետ բարձրացումը մինչև 1,5C, ինչը համարվում է կարևոր՝ օգնելու խուսափել առավել վնասակար ազդեցություններից: Այս առաջին մեկ տարվա խախտումը չի խախտում այդ ուղենիշային «Փարիզյան համաձայնագիրը», բայց այն ավելի է մոտեցնում վտանգներին երկարաժամկետ հեռանկարում: […]

Պուտինը տեսակոնֆերանսի ժամանակ հարցրել է 10.000 տարի հետո մարդկության գոյության հնարավորության մասին. /Տեսանյութ/

«Российская газета»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի և Բելառուսի նախագահների մասնակցությամբ Անտարկտիդայում ռուսաստանյան «Վոստոկ» կայանի նոր ձմեռային համալիրի գործարկման արարողության ժամանակ տեսակոնֆերանսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հարցրել է, թե արդյոք մարդկությունը առաջիկա 10 հազար տարում գոյություն ունենալու հնարավորություն ունի: Մանրամասները՝ կից տեսանյութում:

Պանդաների պոպուլյացիան կրկնապատկվել է. /Տեսանյութ/

Xinhua –ի փոխանցմամբ՝ Չինաստանում վայրի բնության մեջ ապրող հսկա պանդաների ընդհանուր պոպուլյացիան կազմում է մոտ 1900 առանձնյակ, ինչը 800 առանձնյակով ավելի է, քան 1980-ականներին գրանցված ցուցանիշը: Հսկա պանդաների պոպուլյացիայի զգալի աճը պայմանավորված է նրանց պաշտպանելու Չինաստանի ակտիվացրած ջանքերով: Հսկա պանդաների համար ավելի քան 22 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով ազգային պարկի բացումը 2021 թվականի հոկտեմբերին […]

Կոկորդիլոսներին սառեցնում են. /Տեսանյութ/

ԱՄՆ-ում ալիգատորներին սառեցնում են սառույցի մեջ՝ ցրտին գոյատևելու համար: Naked Science-ի փոխանցմամբ՝ Հարավային Կարոլինայի ակվարիումի հետազոտողները հայտնել են, որ սա այս տեսակի համար ամենահաջող ռազմավարությունն է ցուրտ եղանակին գոյատևելու համար: Քանի որ ալիգատորները սառնասիրտ են, նրանք արևից ջերմություն են պահանջում նյութափոխանակության համար, բայց եթե ջերմաստիճանը շատ ցրտի, նրանք կարող են մահանալ: Գիտնականները նշել են, որ […]

Խեցու փոխարեն պլաստիկ թափոններ. ծովախեցգետինները աղտոտման զոհ են դարձել ./Տեսանյութ/

Science of the Total Environment ամսագրի փոխանցմամբ՝ աշխարհում ճգնավոր ծովախեցգետինները, որոնք մաքրում են որպես զրահ օգտագործվող իրենց պատյանները, գնալով դառնում են պլաստիկ թափոններ: Եզրակացությունը հիմնված է վայրի բնության սիրահարների կողմից արված և առցանց հրապարակված լուսանկարների վերլուծության վրա։ Գիտնականների եզրակացությունով՝ ճգնավոր ծովախեցգետնի տեսակների երկու երրորդը պատկերված է «արհեստական պատյաններով»՝ իրեր, որոնք մարդիկ դեն են նետել: Մանարամասները՝ […]

Կալանավորման պատճառ ժամացույցը վաճառել են 270.000 դոլարով. /Տեսանյութ/

«Die Pressa»-ի փոխանցմամբ՝ Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերն աճուրդում 270 հազարով վաճառել է ժամացույցը, որի պատճառով կալանավորվել էր։ Հասույթը կուղղվի բնապահպանական նախաձեռնություններին: Հունվարի 16-ին Շվարցենեգերին բերման էին ենթարկել Մյունխենի օդանավակայանում՝ շվեյցարական «Audemars Piguet» ընկերության արտադրության ժամացույցի պատճառով, որոնք դերասանը չէր հայտարարագրել մինչ այդ։ Հատուկ «տերմինատորի» համար պատրաստված ժամացույցը նա կրել է մի քանի ֆիլմերում։ Մանրամասները՝ […]

2024-ը կարող է ամենաշոգը լինել /Տեսանյութ/

Bloomberg-ը հայտնում է, որ 2024-ը կարող է ամենաշոգը լինել դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Նշվել է, որ ռեկորդային շոգի պատճառներից մեկը Էլ-Նինյո երեւույթն է՝ ջրի մակերեսային շերտի ջերմաստիճանի տատանումը Խաղաղ օվկիանոսի հասարակածային մասում։ Օվկիանոսի եւ մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության ավագ գիտաշխատող Մայքլ Մաքֆադենի խոսքով՝ Խաղաղ օվկիանոսում ջրի տաքացումը ուշացումով ազդում է Երկրի մակերեսի ջերմաստիճանի բարձրացման վրա։ […]

2023թ. Արկտիկայի միջին ամառային ջերմաստիճանը եղել է ռեկորդային ամենատաքը՝ 43 աստիճան Ֆարենհայթ. /Տեսանյութ/

ԱՄՆ Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության (NOAA)-ի ուսումնասիրությունների համաձայն՝ Արկտիկայի ամառային միջին ջերմաստիճանը 2023 թվականին ռեկորդային ամենաբարձրն է եղել տարածաշրջանում: 13 երկրներից 82 գիտնականներ հետազոտել են և հայտնել, որ անցյալ տարվա ընթացքում Արկտիկայում ցածր շերտի օդի միջին ջերմաստիճանը վեցերորդ ամենատաքն է եղել 1900 թվականից ի վեր՝ 20 աստիճան Ֆարենհայթով (զրոյից ցածր 7 աստիճան Ցելսիուսով), […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի