Հունվարի 1-ից կարգելվի որոշ պոլիէթիլենային տոպրակների վաճառքը և անվճար տրամադրումը

2022 թվականի հունվարի 1-ից կարգելվի մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային տոպրակների վաճառքը, հիշեցնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի համաձայն՝ 2022 թվականի հունվարի 1-ից կարգելվի մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային տոպրակների վաճառքը, ինչպես նաև դրանց անվճար տրամադրումը՝ առևտրի օբյեկտներում, առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերում, շրջածախ առևտրի կետերում, ինչպես նաև բացօթյա […]