08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Պաշտոնապես բացվել է վայրի կենդանիների փրկարար կենտրոնը /ֆոտո/

Ուրցաձորում պաշտոնապես բացվել է վայրի կենդանիների փրկարար կենտրոնը, որը գործելու է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից պահպանվող տարածքում՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում: Արդեն պատրաստ է կենտրոնի կառույցներից մեկը՝կարանտինային կայանը, որտեղ ժամանակավորապես կտեղափոխվեն Գյումրիի մասնավոր կենդանաբանական այգու երեք առյուծները: Կենդանիներն Ուրցաձոր էին տեղափոխվել FPWC-ի և Կենդանաբույժների համաշխարհային ծառայության համակարգված գործողությունների շնորհիվ: Կարանտինային կայանի կառուցման, […]

Այս պահին ԽԱՂԱՂ ԵՐԿՐՈւՄ են

Գալուստ Նանյանը Ֆեյսբուկյան իր հարթակում գրում է. «Այսօր ուրախալի մի երեւույթ նկատեցի… Արագիլների բոլոր բները բնակեցված էին, ինչը չէր կարելի ասել նախօրդ երկու տարիների համար: Բոլորը ձագերի հետ էին… Հանգիստն էին վայելում… Այնպիսի մի հանգստություն, կարծես թե փորձում էին մեզ հասկացնել, որ խաղաղություն է լինելու եւ իրենք այս պահին ԽԱՂԱՂ ԵՐԿՐՈւՄ են…»:

Հանքարդյունաբերությունը «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին օգնում է «նիհարել»

20-րդ դարի վերջին բնապահպանությունը դարձավ մարդկության գլոբալ հիմնախնդիրներից մեկը և դարի վերջին արդեն ձևավորվեցին բազմաթիվ բնապահպանական միջազգային կառույցներ, հղացան նոր գաղափարներ կյանքի կոչելու համար «մաքուր և անվտանգ մոլորակ» գաղափարախոսությունը: Այս ճանապարհին որդեգրվեցին բազմաթիվ սկզբունքներ, որոնցով առաջնորդվում են մինչ այժմ, այնպիսիք ինչպիսին է օր. ` «Աղտոտողը վճարում է» սկզբունքը: Դրան զուգահեռ նաև ընդունված տարբերակ դարձավ, որ […]

Տեղի է ունեցել ՀՀ կայուն զարգացման ազգային խորհրդի նիստ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման ազգային խորհրդի հերթական նիստը: Օրակարգային առաջին հարցով խորհրդի քարտուղար, «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը խորհրդին է ներկայացրել «ՀՀ-ում ՄԱԿ-ի «ՌԻՈ+20» գագաթաժողովի հանձնարարականների իրականացման ռազմավարության՝ «Մինչև 2030թ. Կայուն զարգացման օրակարգ» համաշխարհային ծրագրի համատեքստում մշակված հայեցակարգը: Մասնավորապես, հայեցակարգով նախատեսվում են կայուն զարգացմանն ուղղված միջոցառումներ ու ծրագրեր […]

Նորք-Մարաշ վարչական շրջանը նոր զբոսայգի կունենա

Երևանի քաղաքապետարանի 2016թ. շինբարեկարգման ծրագրերով մայրաքաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի հ. 122 մանկապարտեզի հարակից տարածքում ընթանում են զբոսայգու կառուցման աշխատանքներ: Արմենակյան փողոցին հարող տարածքի ընդհանուր բարեկարգումը նախատեսվում է իրականացնել 2 փուլով: Նախ կապամոնտաժվի այգու ոռոգման ցանցը, փողոցի կողմից կվերակառուցվի ցանկապատը, կկառուցվեն հիմնական ճեմուղիներն ու մշակութային միջոցառումների բեմահարթակը: Աշխատանքների 2-րդ փուլում կբարեկարգվի հենապատը, կվերատեղադրվեն բազալտե աստիճանները, կկառուցվի քարե պարիսպ: Այգու տարածքում […]

Ուրախ լուր. Սեւանա լճի մակարդակը բարձրանում է

  Ինչպես Henaran.am-ի թղթակցին տեղեկացրեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից ս.թ. մայիսի 2-ի դրությամբ Սևանի ջրի մակարդակը կազմում է 1900,46 մետր, որը նախորդ` 2015 թվականի նույն օրվա ցուցանիշի հետ համեմատ բարձրէ է 12 սմ-ով: Աղբյուր փոխանցմաբ Սեւանա լճի մակարդակն ինտենսիվորեն սկսել է բարձրանալ  այս տարվա ապրիլի 11-ից, որը տվյալները փաստում են, որ լճի մակարդակը կազմել է 1900,34 […]

Օր ու գիշեր պետք է աշխատել, որպեսզի ունենանք բարեկարգ և կանաչ տարածքներ. Տարոն Մարգարյան

Այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում ավարտվել է ծառատունկը, և շարունակվում են կանաչապատման աշխատանքները: Հանձնարարականի շրջանակում Երևանի քաղաքապետն անդրադարձել է կանաչապատման ձեռնարկությունների աշխատանքներին: «Վերջին տարիներին մենք կարողացանք ավելացնել կանաչ տարածքների ծավալները, ինչը, սակայն, դեռևս բավարար չէ: Օր ու գիշեր պետք է աշխատել, որպեսզի ունենանք այն […]

Շաբաթվա ընթացքում առգրավվել է 132 կգ «սիգ» տեսակի ձուկ /ֆոտո/

Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնի աշխատակիցների համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապվերի վարչությունից: Այցնուրի համաձայն Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի […]

Հնարավոր է կարկուտ

Հանրապետության տարածքում`մայիսի 2-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 3-6-ը՝ առավելապես օրվա երկրորդ և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վ արագությամբ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, իսկ մայիսի 3-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված