Գնդեվազում ցիանային ֆաբրիկայի կառուցման համար հատում են ծիրանենիները /ֆոտո/

Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղում Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց շահագործման ծրագրի շրջանակներում ցիանային ֆաբրիկայի կառուցման համար հատում են ծիրանի այգիները: Հիմա Գնդեվազում ծիրանենիների ծաղկման ժամանակաշրջանն է: Այստեղ ծիրանենիները ծաղկում են մեկ ամիս ավելի ուշ, քան դաշտավայրերում, այդ իսկ պատճառով ավելի քիչ են վտանգված եղանակի քմահաճույքից: 2015 թվականին այգիների սեփականատերերը վաճառեցին իրենց հողերն Ամուլսարի ծրագիրը իրականացնող […]