21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամուլսարում բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սկսել է ստուգումները

ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Ամուլսարում բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սկսել է ստուգումները: Ստուգումներն, ըստ նախարարի՝ մի քանի բաղադրիչով են լինելու. «Նախնական ստուգումների համար 10 աշխատանքային օր է նախատեսված: Ես կարծում եմ, որ հանքարդյունաբերության նման ծավալների զարգացումը ՀՀ-ի համար հեռանկարային չէ, քանի որ Հայաստանը կենսաբազմազանությամբ […]

Պարզ դարձավ, որ հանքարդյունաբերողն առանձնապես պատրաստ չէ՝ խնդիրը կոմպրոմիսային տարբերակով լուծելու

Պայքարի ձեռքբերումներից մեկն այն է, որ խնդիրը ստացավ այնպիսի հնչեղություն, որ վարչապետն անձամբ եկավ տարածք և տեղում ծանոթացավ խնդրին: Լրագրողների հետ զրույցում նման դիտարկում արեց «Ամուլսարն առանց հանքի»  նախաձեռնության անդամներից Սոնա Ռուշանյանը` խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ Վայոց ձոր այցի և Ջերմուկ համայնքի բնակիչների և հանքարդյունաբերությամբ զբաղվող «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման մասին: «Բոլորս էլ հասկանում […]

Փաշինյանի ոճով՝ Փաշինյանին

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման դեմ սկսած պայքարին, նշել է,  որ այդ պայքարը նոր չէ և արդեն տևական ժամանակ է ինչ սկսել է: Նրանք, մասնավորապես, գրել են. «Ամուլսարի փրկության համար պայքարը սկսվել է դեռ 2010 թվականից և միշտ ունեցել է խաղաղ բնույթ։ Բնության ու մարդկանց հիմնարար […]

Ծափ տալու բան չեմ տեսնում. դուք իրենց օգնում եք, որ պետությանը դատի տան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հուլիսի 6-ին, Ջերմուկում, Ամուլսարի հարցի վերաբերյալ հրավիրված քննարկման ժամանակ «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչներից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ճիշտ են տեղեկությունները, որ վերջիններս փորձում են  պետությանը ներքաշել դատական գործընթացների մեջ։ «Ես էլ լսել եմ, որ դուք ձեր տնօրենին փոխել եք, և հիմա աշխատում է մի տնօրեն, որը մասնագիտացված է, ոչ թե հանքերի շահագործման […]

Ես չէի ցանկանա, որ նման հանք լիներ. վարչապետը քննարկում է Ամուլսարի ճակատագիրը

«Եթե Ամուլսարում բոլոր պրոցեսները լինեին մեր կառավարության օրոք, ես չէի ցանկանա, որ նման հանք լիներ Ջերմուկ քաղաքի մոտ»: Այս մասին, այսօր՝ հուլիսի 6-ին, Ջերմուկում «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների եւ Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող ցուցարարների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իր խոսքի սկզբում Փաշինյանը տեղեկացրեց, որ ուղղաթիռով մի քանի պտույտ են արել […]

Փաշինյանը՝ բնապահպաններին, ինչո՞ւ հանքի շահագործման դեմ պայքարն ավելի վաղ չի սկսվել

Ուղղաթիռով Ամուլսար ժամանած  Փաշինյանին գնդեվազցիները դիմավորեցին ծափերով, Փա-շին-յան վանկարկումներով ու զուռնա-դհոլով: Բնապահպանները վարչապետին առաջարկեցին բարձրանալ բարձր տարածք  ու նայել, թե հանքի թափոնները ուր կարող են հասնել:  Նիկոլ Փաշինյանն էլ հարցրեց, թե այդ Ամուլսարի դեմ պայքարի գործըթնացը ինչու չեն վաղուց սկսել, քանի որ հասցրել է նկատել, որ արդեն իսկ հսակայական շինարարություն է:  Բնապահպանն էլ ասաց, որ […]

Փաշինյանը իր այցով Սյունիք, ընդամենը մի բան է հետապնդում

Փաշինյանը իր այցով Սյունիք, ընդամենը մի բան է հետապնդում վերադարձին մտնել Ջերմուկ և ամեն գնով Ամուլսարի հանքի շահագործման դեմ ուղղված ընդվզումը հանդարտեցնել: Սիրո և համերաշխության քողի տակ, մեր սթափությունը կորցնելու հետևանքով 10 000 տոննա ցիանիդով թունավորել մեր ՀՀ ջրային ռեսուրսները: Բնապահպանություն նշանակում է հայրենապահպանություն: Ոչ մի թունավոր հանք չի շահագործվելու իմ փոքր Հայաստանում, գրում է քաղաքացիական […]

Լիդիանը հեշտությամբ չի հանձնվի. բնապահպանները ահազանգում են

«Կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը  «Հենարան» մամուլի ակումբում անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործմանը ասաց, որ  առհասարակ հանքարդյունաբերությունը դարձել է Հայաստանի ամենախոցելի խնդիրը: «Այստեղ շատ ռսիկային գոտի է ստեղծվել, բայց միաժամանակ շատ դժվար է լուծումներ գտնել: Սկզբունքորեն չպետք է թույլ տրվեր, որ հանքը բացվեր: Ակնհայտ է, որ մեր փորձագետները հենց սկզբից նշել են այդ բոլոր […]

Դո՛ւք եք լինելու ձեր հաղթանակի տերը, հպարտ եմ ձեզանով. Փաշինյանը հանդիպեց սիսիանցիներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Սյունիքի մարզ: Այս պահին ՀՀ վարչապետը Սիսիանի հրապարակում հանդիպում է քաղաքի ու հարակից բնակավայրերի բնակիչների հետ: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այցն աշխատանքային բնույթ ունի, և այցելել են տեղում խնդիրներին ծանոթանալու և դրանց լուծումը տալու համար: «Ես ցավում եմ, որ մեր թավշյա, ոչ բռնի հեղափոխության ժամանակ շատ մեղավոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

Ամենաընթերցված