21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամուլսարում հրդեհ է բռնկվել և գնալով տարածվում է. (Տեսանյութ/ֆոտո)

Ֆեյսբուքում տեսանյութեր են տարածվել Ամուլսարում հրդեհի բռնկման վերաբերյալ: Բնապահպան Անի Խաչատրյանը տեսանյութ է հրապարակել, որտեղից երևում է ծուխը: «Մենք զանգահարել ենք ԱԻՆ, ասել են, որ տեղյակ են: Հրդեհը Սարավանի ու Գնդեվազի արանքում է»,- մեկնաբանում է Անի Խաչատրյանը՝ նշելով, թե չգիտեն ինչ ծավալի հրդեհ է, բայց ծուխը գնալով շատանում է:  Տեսանյութում տրված մեկնաբանության համաձայն՝ տարածքում են […]

Ապօրինի ծառահատում Դիլիջանում

Հուլիսի 28-ին, ժամը 2.30-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, շրջագայություն կատարելու ժամանակ, Դիլիջանի ոլորաններում նկատել են ակնհայտ փայտանյութով բարձված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը` 1991 թ. ծնված Սամվել Մ.-ն համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Օրինականությունը ստուգելու նպատակով ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Սամվել Մ.-ն բացատրություն է տվել, որ ավտոմեքենայում առկա մոտ 2 խմ տարբեր […]

«Սեւան» Ազգային պարկի տնօրենը հերքել է իր թունավորման լուրը

«Սեւան» Ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրենն անձամբ հերքել է տարածված տեղեկատվությունն առ այն, որ իր ինքնազգացողությունը վատացել է Սեւանա լճի ջուրը խմելուց հետո: «Ես լճի ջուրը երեկ խմել եմ տարբեր ափերից՝ համոզելու համար բոլորին, որ ջրիմուռների ակտիվացումը չի կարող լինել վարակիչ հիվանդությունների աղբյուր, վնասել մարդու առողջությանը: Ընդ որում, լճի ջուրը խմել եմ մի քանի տեղերից, որտեղ […]

Առողջապահության նախարարությունը հորդորում է Սևանա լճում չլողալ

Առողջապահության նախարարությունն, անդրադառնալով Սևանա լճի որոշ ափամերձ տարածքներում կապտականաչ ջրիմուռների տարածման հետևանքով ջրի կանաչ գույն ստանալու կամ «ծաղկելու» խնդրին` քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ այդպիսի վայրերում լողալուց: Ցիանոբակտերը (cyanobacter) կամ կապտականաչ ջրիմուռները հանդիպում են ողջ աշխարհում` հատկապես չհոսող, սննդարար նյութերով հարուստ ջրերում։ Սրանց որոշ տեսակներ արտադրում են կենդանիների և մարդկանց առողջության վրա բացասաբար անդրադարձող թույներ […]

Ի՞նչ կապ ունի բնապնախարարության նոր նշանակումը Սերժ Սարգսյանի հետ. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.«Ըստ մեր հավաստի աղբյուրների, օրերս բնապահպանության նախարարությունում ոչ պաշտոնական նշանակում է կատարվել։ Նախարար Էրիկ Գրիգորյանի բանավոր հրամանով նախարարության ջրային ռեսուրսների գործակալության պետ է «նշանակվել» Էդգար Փիրումյանը։ Բանն այն է, որ Փիրումյանին ներկայացրել են գործակալության աշխատակազմին որպես պետ, սակայն առանց համապատասխան հրամանի առկայության։ Գործակալության աշխատակազմին հանձնարարվել է անվերապահորեն կատարել նոր «պետի» հանձնարարականները եւ հրամանները։ Փիրումյանին ներկայացնելուց հետո […]

«Սևան» ազգային պարկին ոչ մի վտանգ չի սպառնում. ՊՈԱԿ-ի տնօրեն

Սևանա լճի կանաչելու գործընթացը բնական երևույթ է ու կվերանա երկու շաբաթվա ընթացքում: Այս մասին վստահեցնում է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը: «Սևանա լճում ջրիմուռների ի հայտ գալը հանրության կողմից սխալ ըմբռնվեց: Ահազանգը վերաբերում է ոչ թե կանաչելու գործընթացին, այլ այն հանքային տարրերին, որոնք հողի միջով անցնելիս չեն քայքայվում: Մենք ուսումնասիրություն կազմակերպեցինք, ինչի արդյունքները […]

Սևանա լճում տեղի է ունենում ճահճացում, լճի գոյությունը վտանգված է

Սևանա լճի կանաչումը շատ լուրջ ահազանգ է բոլորիս համար, լիճը 1964թ.-ից պարբերաբար մամռակալել է, բայց այս աստիճանի կանաչ ու մամուռներով պատված երբեք չի եղել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց բնապահպան Կարինե Դանիելյանը:  Նա շեշտեց՝ ջրի կանաչումը խոսում է այն մասին, որ Սևանա լիճը շատ վատ վիճակում է: «Սևանա լճում տեղի է ունենում ճահճացում: […]

«Լիդիան»-ը ահազանգում է. բնապահպանական իրավիճակը հանքավայրի տարածքում դուրս է վերահսկողությունց

«Լիդիան Արմենիա» ընկերությունն արդեն երրորդ անգամ նամակ է հղել համապատասխան իրավասու մարմիններին, որով մեկ անգամ ևս տեղեկացնում է, որ դեպի Ամուլսարի հանք տանող ճանապարների մի խումբ անձանց կողմից ապօրինի փակման հետևանքով, «Լիդիան Արմենիան» չի կարողանում իրականացնել հանքում շինարարական աշխատանքների տարածքի բնապահպանական կառավարումը, օրինակ՝ մակերևութային ջրերի հոսքերի վերահսկումը և իրականացնել բնապահպանական մշտադիտարկումներ: Ընկերությունը հունիսի 22-ից մինչ […]

ԱԱԾ. Սպանության սպառնալիքներն իրական չեն եղել

Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդրի շուրջ հասարակական, բնապահպանական տարբեր շրջանակներում քննարկումները և «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների ու հանքի շահագործման դեմ հանդես եկող քաղաքացիների միջև տարաձայնությունները վերջին շրջանում վերաճել են լուրջ հակասությունների: Նման իրավիճակը հասարակական լայն հնչեղության շնորհիվ գտնվում է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում և լայնորեն լուսաբանվում են բոլոր կողմերի դիրքորոշումները: Պետության և հասարակության համար այս կարևորագույն […]

Բնապահպանության նախարարաությունը նոր գործընթաց է մեկնարկել

ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Հայաստանը կհրաժարվի մեկանգամյա օգտագործման պլաստիկի կիրառումից։ «Մեկնարկում ենք գործընթաց՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելքի մասին, որը կմեկնարկի մեկ համայնքից, այնուհետև մարզի մակարդակով կլինի, և որոշակի ժամանակ հետո Հայաստանը կմիանա այն երկրների շարքին, որտեղ մեկանգամյա պլաստիկի օգտագործումը կարգելվի։ Կլինի այլընտրանք»,- ասաց նախարարը։ Գրիգորյանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

Ամենաընթերցված