24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ի՞նչ կապ ունի բնապնախարարության նոր նշանակումը Սերժ Սարգսյանի հետ. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.«Ըստ մեր հավաստի աղբյուրների, օրերս բնապահպանության նախարարությունում ոչ պաշտոնական նշանակում է կատարվել։ Նախարար Էրիկ Գրիգորյանի բանավոր հրամանով նախարարության ջրային ռեսուրսների գործակալության պետ է «նշանակվել» Էդգար Փիրումյանը։

Բանն այն է, որ Փիրումյանին ներկայացրել են գործակալության աշխատակազմին որպես պետ, սակայն առանց համապատասխան հրամանի առկայության։ Գործակալության աշխատակազմին հանձնարարվել է անվերապահորեն կատարել նոր «պետի» հանձնարարականները եւ հրամանները։ Փիրումյանին ներկայացնելուց հետո աշխատողների մեծ մասը նեղսրտել է, թե նրանք ինչ հիմքով պետք է կատարեն իրավական առումով գործակալության հետ կապ չունեցող անձի հանձնարարականները եւ հրամանները։

Չնայած Փիրումյանը նոր մարդ չէ կոլեկտիվի համար, սակայն նրա «նշանակումը» ոչ միանշանակ է ընդունվել աշխատակիցների կողմից։ Փիրումյանը, հանդիսանալով Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանի հովանավորյալը, երկար տարիներ աշխատել է բնապահպանության նախարարությունում՝ որպես աշխատակազմի ղեկավար։ Գործակալության պետի պաշտոնում դե յուրե նշանակվելու դեպքում դա կլինի նույն պաշտոնոմ նրա երկրորդ նշանակումը։ Աշխատակազմի ղեկավարի պաշտոնը թողնելուց հետո նա նշանակվել էր ջրային ռեսուրսների գործակալության պետ, որտեղից սեփական դիմումի համաձայն ազատվել է նշանակումից գրեթե մեկ շաբաթ հետո։

Հուսանք՝ այս նշանակումը կլինի վերջին նշանակումը, որը չի տեղավորվի հեղափոխության տրամաբանության մեջ։

Հիշեցնենք, որ ջրային ռեսուրսների գործակալության պետի պաշտոնը թափուր էր մնացել հանրապետական Վահան Դավթյանի անակնկալ ազատումից հետո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ